Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ՝ ԶՕՐԱՎԱՐ ՂԱՍԷՄ ՍՈԼԷՅՄԱՆԻԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԵԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՒԻՐՒԱԾ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Երկուշաբթի՝ թւականիս յունւարի 3-ին, Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ՝ տօնական օրերի առիթով մեզ մօտ հիւրաբար գտնւող Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, Ազգային առաջնորդարանի հանրային կապի հոգեւոր խորհրդատու Արժ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի ինչպէս նաեւ Արժ. Տէր Յակոբ Քհնյ. Քէշիշեանի եւ Արժ. Տ. Արիստակէս Քհնյ. Շահմիրեանի իր մասնակցութիւնը բերեց Զօրավար Ղասէմ Սոլէյմանիի նահատակութեան երկրորդ տարելիցին նւիրւած Մշակոյթի եւ Իսլամական յարաբերութիւնների կազմակերպութեան կրօնների երկխօսութեան բաժնի միջոցով՝ «Ազատութեան, ապահովութեան եւ Աստւածային կրօնների համատեղ բարեկեցիկ կեանքի Ոահվիրա» թեմայով կազմակերպւած համագումարին:

Հանդիսութեանը նաեւ ներկայ էին, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն.Արա Շահվերդեանը եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչ պրն. Հայկազ Շիրւանեանը: Այս ծրագրին իրենց մասնակցութիւն էին բերել նաեւ երկրում պետականօրէն ճանաչւած կրօնների հոգեւոր եւ աշխարհիկ պատասխանատուները ինչպէս նաեւ տարբեր համայնքների նահատակների ընտանիքների ներկայացուցիչները: Համագումարը սկսւեց Իրանի սահմանդրութեամբ ճանաչւած կրօնների Սուրբ գրքերի ընթերցմամբ: Սրբազան Հայրը յընթացս միջոցառման իր պատգամում դատապարտելով Իրանի Իսլամական Հանրապետութեան Յեղափոխական բանակի ամենաքաջ ու խիզախ, հերոս, արի ու վեհանձն զօրավար Ղասեմ Սոլէյմանի նահատակումը եւ անդրադառնալով նրա անձնաւորութեան եւ տարածաշրջանում ունեցած դերին նրան սեպեց որպէս խաղաղութեան եւ արդարութեան հաստատման ռահվիրա: Սրբազան հայրը իր խօսքի միւս բաժմում նրան բնորոշելով որպէս բարեսէր ու նւիրեալ պատերազմիկ շեշտեց այն իրողութեան, որ նա որպէս այդպիսին իր ողջ կեանքը նւիրաբերել է երկրի խաղաղութեան եւ հայրենիքի տարածքային ամբողջականութեան պահպանման:
Նա նաեւ յաւելեց, որ նա խաղաղութեան ժամանակ եւս ամենուրէք էր ու Սիրիայի ու Իրաքի սահմաներում ահաբեկչական ուժերի դէմ կռիւ էր մղում բոլորի համար անվտանգութիւն ապահովելու նպատակով:

Սրբազան հայրը նաեւ ակնարկեց այն իրողութեան, որ դաէշի դէմ պայքարի օրերին պետական ուժերի կողքին կը կռւէին նաեւ հայ երիտասարդներ, որոնք առիթը ունեցան ճանաչելու եւ զինակից լինելու զօրավար Ղասեմ Սոլէյմանիին։ Կռւող հայ երիտասարդները երախտագիտութեամբ են յիշում Զօրավար Սոլէյմանին, ով իր հերոսական կեցւածքով, զինւորական հմտութեամբ բայց մանաւանդ իմաստութեամբ կարողացաւ չեզոքացնել թշնամու յարձակումներն եւ այնուհետ նաեւ Հալէպ քաղաքը ազատագրել ընդդիմադիր եւ ահաբեկիչ ուժերից։

Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին եզրակացնելով իր խօսքն ասաց, որ Իրանի անցեալի եւ ներկայի պատմութիւնն էլ վկայում է հերոսների, նահատակների գոյութեան, եւ ահա արդի պատմութեան մեծագոյն հերոսներից է Զօրավար Ղասեմ Սոլէյմանին, որ պատերազմի դաշտին ընկած իր զինակիցների ու ընկերների կեանքը ազատելու համար անսակարգ նւիրումով յառաջ էր նետւում գերագոյն անձանզոհութեան օրինակ տալով իր շրջապատին:

Հերոս՝ որ իր յիշատակը միշտ վառ է մնալու Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ ինչու չէ նաեւ տարածաշրջանի պատմութեան մէջ, որովհետեւ իր պայքարը յանուն արդարութեան էր, յանուն մարդկային իրաւունքների պաշտպանութեան։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ