Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Կարգապահական ուժերի այցը Սուրբ Սարգիս եւ Սուրբ Աստւածածին եկեղեցիներ


Թւականիս դեկտեմբեր 27 եւ 28-ին ընթացքին Իրանի իսլամական հանրապետութեան կարգապահական ուժերի յատուկ ջոկատայինները Սուրբ Ծննդեան եւ Ամանորի առիթով իրենց հրամանատարութեան եւ հոգեւոր քաղաքական կազմակերպութեան պատասխանատուների ընկերակցութեամբ այցելեցին Սուրբ Աստւածածին եւ Սուրբ Սարգիս Մայր եկեղեցի, որոնց ընդունեցին Արժ. Տ. Յակոբ Քահանայ Քէշիշեանն ու Արժ. Տ. Գրիգորիս Քահանայ Ներսէսեանը:

Քահանայ հայրերը իրենց հերթին բարեգալստեան մաղթանքներից յետոյ անդրադարձան այն իրողութեան, որ Իրանի Իասլամական հանրապետութիւնում բոլոր կրօնների հետեւորդներն ու ժողովուրդները հակառակ իրենց տոհմական եւ հաւատալիքների տարբերութիւնների, եղբայրաբար ապրելով ամբողջ աշխարհում հանդիսանում են որպէս սիրոյ, փոխընբռման եւ փոխզիջման ռահվիրաներ: Ազգային առաջնորդարնի հանրային կապի հոգեւոր խորհրդատու Արժ. Տ. Գրիգորիս Քահանայ Ներսէսեանը ի շարս իր խօսքերի, Սուրբ Սարգիս եկեղեցում կատարւած այցելութեան ընթացքին, կառոյցիս կողմից շնորհակալութիւն յայատնեց կարգապահական ուժերի ներկայացուցիչներին մեր ազգային եւ կրօնական տօների ընթացքին մեզ պարգեւաց անվտանգութեան համար: Քահանայ հայրը նաեւ ակնարկելով Իրան Իրաք պատերազմի ընթացքին համայնքիս կատարած ներդրումներին, ասաց՝ Հայ նահատակները եւ անձնուրացներն Իրանեան հայրենիքի հողային ամբողջականութիւնը իրենց նպատակակէտը դարձնելով, առաջնագծում յայտնւելով սխրանքներ են գործել ու իրենց կեանքն ու առողջութիւնն զոհելեն ի խնդիր իրենց հայրենակիցների ապահովութեան: Նա յաւելեց, որ եւ է արտաքին թշնամի այդ միսանականութիւնը տեսնելով երբեք չի համարձակւելու վտանգել Իրանի հողային ամբողջականութիւնը:

Վերջում ակնարկեց այն իրողութեան, որ Քրիստոնեայ համայնքի ի մասնաւորի հայ ժողովրդի Իրանաում կատարած ծառայութիւնների եւ անձնազոհութիւնների դրդապատճառը Քրիստոսի կողմից մեզ կտակւած նոր պատւիրանն է եղել, որը ասում է Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար:

Յատուկ ջակատայինների հրմանատարն եւս իր հերթին արտայայտւելով ասաց. Բոլոր կրօնների հետեւորդների անվտանգութեան ապահովումը իրենց գերագոյն պարտականութիւնն է, քանի որ իրենց հաւատքը եւս բոլոր մարդկութեան հետ եղբայրութիւն է ակնկալում: Զոյգ այցելութիւնների աւատրին կատարւեցին բարեմաղթանքներ, որից յետոյ տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ