Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՂՋՈՅՆ 90-ԱՄԵԱՅ ԱԼԻՔԻՆ. ԹՀԹ Թեմական Խորհրդի ուղերձը «ԱԼԻՔ» օրաթերթի 90-ամեակի առիթով

Հայ մամուլն իր ծագման օրից ի վեր դարձաւ ոչ միայն անբաժան մասնիկը հայ ժողովրդի, այլեւ դարձաւ նրա ֆիզիքական, հոգեկան ու բարոյական գոյութեան խթանիչ ներուժը, իսկ հայրենի հողից դուրս արմատացած եւ ծիլ առած մամուլն եղաւ նաեւ աշխարհասփիւռ հայ ժողովրդի հայապահպանման պատւանդանը եւ հայակերտման դարբնոցը՝ հայ լեզւի պահպանումով եւ մեր մշակութային, հոգեւոր, բարոյական եւ ազգային աւանդոյթների ու արժէքների տարածումով ու պաշտպանութեամբ եւ ամենանւիրականն ու ամենաէականը՝ մեր ժողովրդի պահանջատիրութեան ու մեր անժխտելի եւ անքակտելի իրաւունքների ձեռքբերման ի խնդիր առաջ տարւող աշխատանքով եւ ազգային գերագոյն իդէալների ու իղձերի սերունդէ սերունդ փոխանցումով:

Արդարեւ «ԱԼԻՔ» օրաթերթը, երկար տարիներ բոլոր խոչընդոտների առջեւ կատարած խիզախութեամբ, բաղկացուցիչ մէկ մասն է եղել իրանական մամուլի։ Այն՝ Սփիւռքահայ համայնքի կեանքի մէջ 90 տարի անընդմէջ, հաւատարիմ մնալով իր ուրոյն եւ բացառիկ առաքելութեան, բոլոր լայնիմաստ ու խորաթափանց երանգներով աշխատել է, որպէս հայկականութեան եւ հայութեան պաշտպանութեան եւ նրա գոյութիւնը պահպանող գլխաւոր լծակ եւ հայոց լեզւի, պատմութեան եւ մշակոյթի լուսաւոր անշէջ ջահը վառ պահող գրաւական։

Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի անունից շնորհաւորում ենք «ԱԼԻՔ» օրաթերթի 90-ամեայ երթի եւ գործունէութեան առիթով եւ մաղթում նորանոր նւաճումներ՝ խորապէս համոզւած լինելով, որ Oրաթերթը դեռեւս երկար տարիներ նոյն եռանդով շարունակելու է իր առաքելութիւնն ի նպաստ գերագոյն իդէալների:

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 21 Յունիսի 2022;
Սրբոց կուսանացն Նունեայ եւ Մանեայ։ Երգ 8.14-24։ Ես 27.11-13։ Ա Պտ 5.8-11։ Յհ 12.24-26։

Չորեքշաբթի 22 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 4.13-22։ Մտ 10.34-42։

Հինգշաբթի 23 Յունիսի 2022;
Սրբոց իշխանացն Սահակայ եւ Յովսեփայ, սրբոց վկայիցն Սարգսի եւ Բագոսի։ Առ 6.1-5։ Ես 33.5-8։ Հռ 8.18-27։ Ղկ 21.12-19։

Ուրբաթ 24 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 5.12-21։ Մտ 11.25-30։

Շաբաթ 25 Յունիսի 2022;
Սրբոյն Ներսիսի Մեծի հայրապետին մերոյ եւ Խադայ եպիսկոպոսին։ Իմս 2.23-3.8։ Ես 57.15-16։ Եբ 13.7-9։ Մտ 10.16-22։

Կիրակի 26 Յունիսի 2022;
Գ. կիր. զկնի Հոգեգալստեան։ Բարեկենդան Ս. Գրիգոր Լուսաւորչի պահոց: Ես 1.2-15։ Հռ 6.12-23։ Մտ 12.1-8։

Երկուշաբթի 27 Յունիսի 2022;
Պահք։ Սրբոցն Եպիփանու Կիպրացւոյն, Բաբելայ հայրապետին եւ երից աշակերտաց նորին։ Իմս 8.7-10։ Նվ 1.7-9։ Ա Կր 12.4-11։ Մր 6.45-52։

Երեքշաբթի 28 Յունիսի 2022;
Պահք։ Սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ։ Առ 16.9-17։ Բրք 3.31-4.4։ Ա Տմ 2.1-7։ Ղկ 7.1-10։

Չորեքշաբթի 29 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 7.1-11։ Մտ 12.9-15։

Հինգշաբթի 30 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 7.1-11։ Մտ 12.9-15։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ