Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԿՐՕՆՆԵՐԻ ԵՒ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏՆՕՐԷՆ ԴՈԿՏ. ՂԱՀՐԱՄԱՆ ՍՈԼԷՅՄԱՆԻԻ

Երեքշաբթի թւականիս դեկտեմբերի 14-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Մշակոյթի եւ իսլամական յարաբերութիւնների կազմակերպութեան կրօնների եւ քաղաքակրթութիւնների բաժնի նորանշանակ տնօրէն դոկտ. Ղահրաման Սոլէյմանիին, նոյն բաժնի տեղակալ պրն .Ամերիին եւ բաժնի մասնագէտ տկն. Ռաշիդ Բէյգիին:

Հանդիպման ընթացքին Սրբազան Հայրը շնրհաւորելով պրն. Սոլէյմանիի նոր պաշտօնի ստանձնումը, նրա համար բարձրեալ Աստծուց առաւել յաջողութիւն ցանկանալով, կազմակերպութիւնը եւ դրա ղեկավարութեանը Ազգային Առաջնորդարանիս եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան անմիջական բարեկամ եւ գործակիցը համարեց. Կազմակերպութիւն՝ որը տարբեր երկրներում Իրանի իսլամական հանրապետութեան դեսպանատների մշակութային կցորդների միջոցով իրանահայութեանը ճանաչելով ամէնուր սփիւռքահայութեանը թիւ ու թիկունք է համդիսանում: Պրն. Սոլէյմանին եւս ժամանակին Մոսկւայում Իրանի մշակութային կցորդը լինելով, վկայեց իր եւ հայոց Առաքելական եկեղեցու ու հայ համայնքի հետ ունեցած սերտ յարաբերութեան մասին եւ յոյս յայտնեց պատեհ առիթի Մոսկւայում կազմակերպել իրանահայութեան մշակութային կեանքը ներկայացնող ցուցահանդէս: Սրբազան Հայրը նաեւ իր հերթին ակնարկեց Իրանի հանդէպ ունեցած համայն հայութեան տածած սիրոյ վերաբերեալ, շեշտելով այն կարեւոր պարագան, որ Իրանը հայութեան համար ոչ թէ լոկ մի երկիր է այլ երկրորդ հայրենիք, այդ իսկ առիթով սփիւռքահայութիւնը ուր որ լինի պիտի պահպանի սիրելի Իրանի շահերը: Խօսւեց նաեւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ կազմակերպութեան բարւօք յարաբերութիւնների եւ իսլամ-քրիստոնեայ երկխօսութեան շարունակութեան անհրաժեշտութեան մասին:

Առաջնորդ Սրբազան հայրը եւ յարգարժան հիւրերը խօսեցին տարածաշրջանում խաղաղութեան հաստատման տարբեր եղանակների ի մասնաւորի երկխօսութեան կարեւոր գործօնի վերաբերեալ:

Ի վերջոյ Պրն. Սոլէյմանին Սրբազան Հօրը հրաւիրեց Զօրավար Սոլէյմանիի 2-րդ տարելիցի առիթով կայանալիք միջոցառմանը, Իրանի քրիստոնեայ համայնքի ընդհանուր ղեկավարութեան կողմից արտայայտւելու:

Շուրջ մէկ ժամ տեւող հանդիպումը, որին ներկայ էր նաեւ Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսէսեանսը, անցաւ շատ անկեղծ ու մտերմիկ մթնոլորտում:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 21 Յունիսի 2022;
Սրբոց կուսանացն Նունեայ եւ Մանեայ։ Երգ 8.14-24։ Ես 27.11-13։ Ա Պտ 5.8-11։ Յհ 12.24-26։

Չորեքշաբթի 22 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 4.13-22։ Մտ 10.34-42։

Հինգշաբթի 23 Յունիսի 2022;
Սրբոց իշխանացն Սահակայ եւ Յովսեփայ, սրբոց վկայիցն Սարգսի եւ Բագոսի։ Առ 6.1-5։ Ես 33.5-8։ Հռ 8.18-27։ Ղկ 21.12-19։

Ուրբաթ 24 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 5.12-21։ Մտ 11.25-30։

Շաբաթ 25 Յունիսի 2022;
Սրբոյն Ներսիսի Մեծի հայրապետին մերոյ եւ Խադայ եպիսկոպոսին։ Իմս 2.23-3.8։ Ես 57.15-16։ Եբ 13.7-9։ Մտ 10.16-22։

Կիրակի 26 Յունիսի 2022;
Գ. կիր. զկնի Հոգեգալստեան։ Բարեկենդան Ս. Գրիգոր Լուսաւորչի պահոց: Ես 1.2-15։ Հռ 6.12-23։ Մտ 12.1-8։

Երկուշաբթի 27 Յունիսի 2022;
Պահք։ Սրբոցն Եպիփանու Կիպրացւոյն, Բաբելայ հայրապետին եւ երից աշակերտաց նորին։ Իմս 8.7-10։ Նվ 1.7-9։ Ա Կր 12.4-11։ Մր 6.45-52։

Երեքշաբթի 28 Յունիսի 2022;
Պահք։ Սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ։ Առ 16.9-17։ Բրք 3.31-4.4։ Ա Տմ 2.1-7։ Ղկ 7.1-10։

Չորեքշաբթի 29 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 7.1-11։ Մտ 12.9-15։

Հինգշաբթի 30 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 7.1-11։ Մտ 12.9-15։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ