ԳՈՒՄԱՐՒԵՑ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Չորեքշաբթի թւականիս նոյեմբերի 24-ի երեկոյեան նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի Ս. Սարգիս եկեղեցում գումարւեց Նորանշանակ Եկեղեցական խորհուրդների Անդրանիկ նիստը, որին ներկայ էին Թեմական խորհրդում Եկեղեցական խորհուրդների կապ՝ Հայկազ Շիրւանեանը եւ Եկեղեցական խորհուրդների նորանշանակ անդամները:

Նիստին պրն. Նորայր Արամեանը ողջունեց եւ շնորհաւորեց նորանշանակ կազմերին իրենց ստանձնած պարտականութեան առիթով, այնուհետ Սրբազան Հայրը հանգամանօրէն խօսեց Եկեղեցական խորհուրդների հիմնական պարտականութիւնների եւ պարտաւորութիւնների մասին յայտնելով, որ հարկ է Աստծու տան մէջ ծառայելու տրւած առիթի համար մեծապէս ուրախ եւ գոհունակ լինել:


Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ