Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱՏԻԿԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԱՊԱԿԱՆ ՆՒԻՐԱԿ՝ ԳԵՐԱՇՆՈՐՀ ԱՆԴԺԻ ԱՐՔ. ԻՒԶՈՎԻՉԻՆ

Չորեքշաբթի թւականիս նոյեմբերի 24-ի առաւօտեան, Վատիկանի նորանշանակ պապական նւիրակ Գերշ. Անդժի արք. Իւզովիչն իր առաջին պաշտօնական այցելութիւնը տւեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Սրբազան Հայրը ջերմ եւ եղբայրական սիրով ողջունեց նւիրակին եւ շնորհաւորեց նրա նոր պաշտօնը, մաղթելով յաջող եւ օրհնաբեր ծառայութիւն՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում:

Հանդիպման ընթացքին Նւիրակն իր ուրախութիւն եւ գոհունակութիւնը յայտնեց այցելութեան առիթով եւ յայտնեց, որ ինքը ծանօթ է Սրբազանին նաեւ յաւելեց, որ ժամանակին ծառայել է Սուրիա, Ռուանդա եւ վերջին շրջանին Մոսկւա, որտեղ կապ է հաստատել տեղւոյն հայերի հետ, յայտնելով միաժամանակ, որ Ռուանդայում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան դեսպանը ծագումով Ղարաբաղցի հայ է: Զրոյցի ընթացքում նաեւ խօսւեց միջ-եկեղեցական հարցերի շուրջ:

Հանդիպման աւարտին պապական Նւիրակը շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը նրա ջերմ ընդունելութեան համար եւ յայտնեց, որ այս հանդիպումը լինելու է սկիզբը առաջիկայ արդիւնաւէտ համագործակցութեան:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ