ԱԼԵՆՈՒՇ ՏԷՐԵԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԱՍՏՂԱԳԷՏԸ ԻՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 9-ին լրանում է գիտնական, ֆիզիկոս, աստղագէտ եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան պատմութեան մէջ իր ինքնուրոյն եւ ինքնատիպ ստեղծագործութեամբ լաւագոյն ներկայացուցիչը հանդիսացող Ալենուշ Տէրեանի ծննդեան հարիւրամեակը:

Դկ. Ալենուշ Տէրեանը ծնւած է 9 Նոյեմբեր 1921-ին զարգացած, կիրթ եւ ուսումնատենչ ընտանիքում. նա իբրեւ իրանահայ աստղագէտ ու ֆիզիկոս կոչւած է իրանեան արդի աստղագիտութեան մայր:

Սորպոնի համալսարանից աւարտական Ալենուշը առաջարկ է ստանում, նոյն համալսարանի տնօրէնութիւնից, համալսարանում դասախօսելու համար, սակայն նա մերժում է եւ վերադառնում Իրան եւ դասախօսում է Թեհրանի համալսարանում: Մի շրջան արեգակի աստղադիտարանի հետ կապւած իր գիտութիւնը խորացնելու համար Արեւմտեան Գերմանիոյ պետութեան ծախսով մեկնում է Գերմանիա չորս ամսով: 1964-ին բարձրանում է փրոֆէսէօրի պատւանին լինելով առաջին կինը, որ այս աստճանին է արժանանում:

Իրանում առաջին անգամ ինքն է դասաւանդել արեւի եւ աստղերի ֆիզիկը, հանդիսանալով միաժամանակ Իրանի պատմութեան մէջ արեգակնային առաջին հեռադիտակի հիմնադիրը:

Ալենուշ Տէրեանը իր մտային կարողութեամբ եւ ստեղծագործական հանճարով հանդիսացել է առաջին կին գիտնականուհին որ պատիւ է բերել Իրանին եւ բնականաբար նրան ծնող ազգին:

Գիտական միջազգային համագումարներին յաճախ իր մտածումներին, գիտական հետազօտութիւններին ակնարկւել է իբրեւ խորագէտ գիտնական:

Դկ. Ալենուշ Տէրեանը փառքն ու պատիւն է Իրանի եւ նրան ծնող հայ ազգի:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ