Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Կրօնական Խորհուրդի որոշումները նկատի ունենալով համաճարակային վիճակի շարունակութիւնը

Կրօնական Խորհուրդը իր 11-րդ շրջանի 2-րդ նիստում նկատի ունենալով համաճարակային վիճակի շարունակութիւնը որոշում կայացրեց՝

  • Այս հանգրւանին դադարեցնել մասնաւոր հոգեհանգիստների կատարումը։ Հոգեհանգստեան արարողութիւնը ընդհանրապէս կատարւում է յետ Սուրբ եւ անմահ պատարագի, անշուշտ սահմանափակ թւով հարազատների ներկայութեամբ։
  • Հայ Եկեղեցու ծիսական կանոնին համաձայն թաղման արարողութիւնը սկսւում է տնում, եկեղեցում եւ ապա գերեզմանատնում։ Բայց նկատի ունենալով երթեւեկի դժւարութիւնն ու բուրաստանում Ս. Ստեփանոս Մատռան առկայութիւնը, մեր ժողովուրդը իր դիւրութեան համար ննջեցեալի եկեղեցու եւ գերեզմանատան կարգը կատարում են գերեզմանատնում։ Արդարեւ թաղման արարողութիւնը, հանգուցեալի ընտանիքի ցանկութեամբ կարելի է նաեւ կատարել ծխական եկեղեցիներում։
  • Հոտ եւ հովիւի, ծխատէր քահանայ եւ ամուսնացեալ զոյգի եւ մկրտւող ենթակայի միջեւ առաւել մտերմութեան եւ ենթականերին եկեղեցւոյ եւ արարողութեան մասին իրազեկման նպատակով, որոշւեց եկեղեցու գրասենեակում ժամ ապահովելու օրը, քահանան ներկայ լինի եւ հարկ եղած բացատրութիւնների փոխանցման կողքին նոյն օրը զոյգերի կողմից կատարւի խոստումնագրի ստորագրութիւնը։
  • Ժողովը մեր սիրելի եւ բարեպաշտ ժողովրդի զաւակներին թելադրում է եկեղեցու կարգ ու կանոնը պահպանելու նպատակով եկեղեցական արարողութիւնների ընթացքին նկարահանումների համար հրաւիրեն հայ նկարահանողներ։
  • Այսուհետ եկեղեցական արարողութիւնները կը շարունակւեն նախկին ձեւով եւ հաւատացեալները կարող են ստանալ Ս. հաղորդութիւնը ճիշտ իր ժամանակին։
  • Սակայն մեկնելով մեր ժողովրդի առողջութեան նախանձախնդրութիւնից թելադրելի է հնարաւորինս քիչ թւով մասնակցել խորհուրդների արարողութեանց յատկապէս Պսակներին։

ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ