Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԳՈՒՄԱՐՒԵՑ ՆՈՐԸՆՏԻՐ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Երեքշաբթի թւականիս հոկտեմբեր 12-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, հրաւէրով եւ նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ․ Ս․ Արք․ Սարգսեանի տեղի ունեցաւ նորընտիր Կրօնական խորհրդի անդրանիկ նիստը։ Նիստին ներկայ էին կրօնական խորհրդի անդամներն ու Պատգամաւորական ժողովի դիւանի ներկայացուցիչներ Ատանպետ՝ Վահիկ Աղաքեանը եւ Ատենադպիր՝ Յարութիւն Եղնազարեանը։

Առաջնորդ Սրբազան Հօր Տէրունական աղօթքով եւ Զգործս ձեռաց մաղթանքով, մեկնարկւեց Կրօնական ժողովի անդրանիկ նիստը։ Սրբազան Հայրն իր շնորհակալութեան խօսքը ուղղելով ներկաներին իրենց ներկայութեան համար, յայտնեց այն իրողութիւնը, որ կրօնական խորհուրդը թեմից ներս թեմական խորհրդի կողքին, որպէս գործադիր մարմին վերահասու է լինում կրօնական եւ եկեղեցական բոլոր հարցերին, վայելելով Առաջնորդ Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի, Պատգամաւորական ժողովի եւ Հաշւեքննիչ մարմնի համագործակցութիւնը։

Ապա Սրբազան հայրը ձայն փոխանցեց պրն․ Աղաքեանին, ով իր հերթին գնահատելով կրօնական խորհրդի նախկին շրջաններին տարած աշխատանքը՝ ի մասնաւորի կրօնի դասգրքերի վերակազմումը եւ յոյս յայտնեց եկեղեցին աւելի շէնացնելով ժողովրդի՝ յատկապէս երիտասարդների համար, այն աւելի աշխուժացնել։

Կրկին անգամ Սրբազան Հայրը խօսք առնելով յոյս յայտնեց, որ նորընտիր կրօնական խորհուրդը բծախնդրօրէն պիտի իրագործի իր վրայ դրւած բոլոր պարտականութիւնները։ Ապա փակ քւէարկութեամբ տեղի ունեցաւ ընտրութիւն, որի արդիւնքում ընտրւեց խորհրդիս դիւանն ըստ հետեւեալի՝

  • Առաջին ատենապետ՝ Արժ․ Տ․ Մաշտոց Քհնյ․ Խաչատրեան
  • Երկրորդ ատենապետ՝ Արժ․ Տ․ Մեսրապ Քհնյ․ Ռատթէոսեան
  • Առաջին Ատենադպիր՝ Արժ․ Տ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեան
  • Երկրորդ Ատենադպիր՝ Արժ․ Տ․ Արիստակէս Քհնյ․ Շահմիրեան

Սրբազան Հայրը շնորհաւորեց դիւանին եւ յաջողութիւն մաղթեց նրան յաւելելով, որ ժողովականները կոչւած են միակամ, միասիրտ, համերաշխ գործակցութեամբ նորից աշխատանքը շարունակելու։

ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
Համբարձման Տօն

Կիրակի 29 Մայիսի 2022;
Երկրորդ Ծաղկազարդ

Կիրակի 05 Յունիսի 2022;
Հոգեգալուստ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 25 Մայիսի 2022;
ԼԹ օր Յինանց Ղկ 17.20‐37։ Գրծ 21.27‐36։ Ա Յհ 3.2‐4.6։ Յհ 11.1‐46։ Մտ 18.10‐35։ Մր 10.1‐12։

Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ Ղկ. 18.1-14։ Գրծ. 1.1-14։ Մտ. 28.16-20։ Մտ. 19.1-15։ Մր. 10.13-27։

Ուրբաթ 27 Մայիսի 2022;
ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց Ղկ 18.15‐34։ Գրծ 21.37‐22.29։ Ա Յհ 4.7‐21։ Յհ 11.47‐54։ Մտ 19.16‐20.16։ Մր 10.28‐32։

Շաբաթ 28 Մայիսի 2022;
ԽԲ. օր Յինանց Ղկ. 18.35-19.28։ Գրծ. 22.30-23.11։ Ա. Յհ. 5.1-12։ Յհ. 11.55-12.11։ Մտ. 20.17-28։ Մր. 10.33-45։

Կիրակի 29 Մայիսի 2022;
Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ Ղկ. 19.29-48։ Գրծ. 23.12-35։ Ա. Յհ. 5.13-21։ Յհ. 12.12-23։ Մտ. 20.29-21.17։ Մր. 10.46-11.11։

Երկուշաբթի 30 Մայիսի 2022;
ԽԴ օր Յինանց Ղկ 20.1‐8։ Գրծ 24.1‐26։ Բ Յհ 1.1‐13։ Յհ 12.24‐26։ Մտ 21.18‐32։ Մր 11.12‐26։

Երեքշաբթի 31 Մայիսի 2022;
ԽԵ օր Յինանց Ղկ 20.9‐19։ Գրծ 24.17‐25.12։ Գ Յհ 1.1‐15։ Յհ 12.27‐43։ Մտ 21.33‐46։ Մր 11.27‐12.17։

Չորեքշաբթի 01 Յունիսի 2022;
ԽԶ օր Յինանց։ Պահք Ղկ 20.20‐26։ Գրծ 25.13‐22։ Յդ 1.1‐7։ Յհ 12.44‐50։ Մտ 22.1‐14։ Մր 12.18‐34։

Հինգշաբթի 02 Յունիսի 2022;
ԽԷ օր Յինանց Ղկ 20.27‐21.4։ Գրծ 25.23‐26.32։ Յդ 1.8‐15։ Յհ 13.1‐15։ Մտ 22.15‐46։ Մր 12.35‐44։

Ուրբաթ 03 Յունիսի 2022;
ԽԸ օր Յինանց։ Պահք Ղկ 21.5‐38։ Գրծ 27.1‐28.16։ Յդ 1.16։ Յհ 13.16‐30։ Մտ 23.1‐39։ Մր 13.1‐37։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ