Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԵՍՐՈՊ՝ ՔՈ ՊԱՅԾԱՌ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Աշխարհը տագնապի մատնած, կեանքը դառնացուցած թագաժահր համաճարակը մօտաւորապէս երկու տարուց ի վեր մանգաղը ձեռքը առած հնձում է իր առջեւ ելած ամէն ինչ յատկապէս մարդ էակը։ Միլիոնաւոր մարդիկ զոհ են եղել եւ դեռեւս զոհ են գնում վերոյիշեալ համաճարակից։

Համաճարակի զոհերից եղաւ մեր սիրելի Մեսրոպը, մարդ որ մարդու տեսակի ամենալաւերից էր. մի մարդ, որի սիրտը փափախում էր իր ընտանիքի, ընտանիքի հարազատների սիրով, մի մարդ, որ իր ծնողներից ժառանգած ՛՛բալու՛՛ական բարութեամբ, անկեղծութեամբ ու հարազատութեամբ ազնւութիւն էր բուրում, սէր ու նւիրում էր բաշխում իր սիրելիներին, հայրենակիցներին։

Կեանքի բարեբախտ դասաւորումով Շիրանեան ընտանիքը ճանչնալու առիթը ունեցայ, երբ 1970-ին երանաշնորհ Խորէն Ա. Կաթողիկոսի յանձնարարական մի նամակ հանգուցեալ Յարութիւն Շիրանեանին (Մեսրոպին հայրը) յանձնելու առաքելութեամբ Դամասկոս գացի ու հիւրասիրւեցի Շիրանեան ընտանիքի կողմէ այնպիսի հարազատութեամբ, որ կարծես վաղեմի ծանօթներ լինէինք։ Այդ առաջին հանդիպումից սկսեալ իմ կապը գնալով սերտացաւ, ամրացաւ, առաւել եւս աճելով հարազատացանք։

Ու սա պահուս երբ գիշերային առանձնութեանս մէջ մտաբերում եմ այն օրերը, պահերը որ Շիրանեան ընտանիքի մտերմութեան մէջ եմ անցկացրել խորապէս ափսոսում եմ ու ծանր վիշտ եմ զգում կուրծքիս տակ ի լուր Մեսրոպի անժամանակ մահւան եւ ակամայ աչքերս խոնաււում են…։

Մեսրոպ Շիրանեանը դամասկոսահայ գաղութի արժանաւոր ու հաւատարիմ զաւակն էր, որ իր պետական, միութենական եւ համայնքային յարաբերութիւններով բոլորի սիրոյ եւ յարգանքի առարկայ էր։

Իւրայատուկ սիրով կապւած էր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ կաթողիկոսութեան միաբան հայրերին հետ վեհափառ հայրապետից սկսեալ մինչեւ նորաօծ բենիամին միաբանը։ Կաթողիկոսութեան պետական գործերի հետ կապւած աշխատանքներն ու պետութեան հետ կապւած գործերը սիրայօժար ու պատասխանատու յանձնառութեամբ կատարում էր։ Ս. Աթոռիս վեհափառը օրին գնահատելով Մեսրոպին նւիրւածութիւնն ու յանձնառութիւնը եկեղեցու եւ կաթողիկոսութեան նկատմամբ նրան արժանաւորապէս պարգեւատրեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ՛՛Ասպետի՛՛ շքանշանով։

Ազնիւ նկարագրի, ծառայասէր ոգու, նւիրումի օրինակելի անձնաորութիւն էր, իր բարի ու սիրով օծուն բնաւորութեամբ սիրելի էր դարձել ոչ միայն հայ համայնքի մէջ այլեւ պետական ամենաբարձր շրջանակների մէջ։ Իր գրասենեակը ժամադրավայր էր պետական բարձրաստիճան անձնաւորութեանց, որոնց միջոցաւ գաղութի եւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան անլուծելի հարցերը կը լուծէր։ Մօտ էր նախագահական պալատի բարձրաստիճան պաշտօնեաներին։

Մեսրոպ Շիրանեանը ընտանիքի տիպար հայր էր նախանձախնդիր իր զաւակաց՝ Մելոյի եւ Յարութի նկատմամբ եւ սիրելի եղբայր իր Նայիրի քրոջ եւ իր ընտանիքին։ Մի խօսքով հայ նահապետական ընտանիքի շարունակական շառաւիղն էր սկսեալ պատմական Հայաստանի Բալու քաղաքից մինչեւ Հալէպ, Դամասկոս եւ վերջին երեք տարիներին՝ Հայաստան։ Նահապետական ընտանիքի առանցքը կազմում էր իր հաւատարիմ սէրը իր ազնւափայլ տիկնոջ Նազիկի հանդէպ։

Որքան գրեմ դեռեւս գրելիք կայ քո մասին սիրելի Մեսրոպ, իմ ազիզ Մեսրոպ, որի հետ եւ այնքան յուշեր կան կապւած Դամասկոսից, Պէյրութից եւ Հայաստանից մեր ընկերական կեանքի եւ որոնք մնալու են անբաժան իմ կեանքում։

Հանգչի՛ր խաղաղութեամբ ու վստահ եղիր որ միշտ իմ աղօթքներիս մէջ ես լինելու ինչպէս է քո հանգուցեալ հայրն ու մայրը։

Բաժանում եմ սիրելի Նազիկ քո, Յարութիւնի, Մելոյի, Նայիրիի եւ բոլոր հարազատների եւ բարեկամների ծանր վիշտը։

Խունկ, աղօթք եւ խաղաղութիւն հոգիիդ եւ մխիթարութիւն ընտանիքիդ ու բոլոր հարազատներիդ, որից մին էլ ես եմ սիրելի Մեսրոպ։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ


30 Սեպտեմբեր 2021
Թեհրան

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ