ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 02 Հոկտեմբերի 2021;
Տօն Քրիստոսի 72 աշակերտների

Երեքշաբթի 05 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ կուսանացն Թէղկիի,Վառվառայի եւ Պեղիգեայի

Շաբաթ 09 Հոկտեմբերի 2021;
Տօն թարգմանիչներ Սրբոցն՝ Մեսրոպի,Եղիշէի,Մովսէս Քերթողի,Դաւիթ Անյաղթի,Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու

Երկուշաբթի 11 Հոկտեմբերի 2021;
Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղւանից կաթողիկոսի եւ Սրբոց հարցն՝Թաթլոյ,Վարոսի, եւ Թումասու,Անտոնի եւ կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն,որք յԻննակնեան վանսն կատարեցան։

Երեքշաբթի 12 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոց առաքելոց Անանիայի,Մատաթիայի,Բառնաբայի, Փիլիպոսի,Յովհաննու, Շիղայի եւ Սիղւանոսի։

Հինգշաբթի 14 Հոկտեմբերի 2021;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների

Շաբաթ 16 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի

Երկուշաբթի 18 Հոկտեմբերի 2021;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու

Կիրակի 24 Հոկտեմբերի 2021;
Կիրակի,Գիւտ Խաչ ՏՕՆ ԳԻՒՏ ԽԱՉԻ (Ք.Յ. 326 թւականին)

Ուրբաթ 29 Հոկտեմբերի 2021;
Տօն Յովհան Ոսկեբերանի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 20 Հոկտեմբերի 2021;
Պահք Գաղատացիներ 4.19-5.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.31-41։

Հինգշաբթի 21 Հոկտեմբերի 2021;
Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ Իմաստութիւն Սողոմոնի 3.11-17։ Եսայի 51.22-52.3։ Ա Թեսաղոնիկեցիներ 2.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 15.11-16։

Ուրբաթ 22 Հոկտեմբերի 2021;
Պահք Գաղատացիներ 5.2-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 5.17-26։

Շաբաթ 23 Հոկտեմբերի 2021;
Տօն Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին և Կիւրղի Աղէքսանդրացւոյն

Կիրակի 24 Հոկտեմբերի 2021;
Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի Իմաստութիւն Սողոմոնի 14.1-8։ Եսայի 33.22-34.1։ Ա Կորնթացիներ 1.18-24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 24.27-36։

Երկուշաբթի 25 Հոկտեմբերի 2021;
Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան Առակներ 3.1-6։ Երեմիա 17.7-8։ Բ Տիմոթէոս 2.3-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 19.27-29։

Երեքշաբթի 26 Հոկտեմբերի 2021;
Տօն՝սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան ԱՌԱԿՆԵՐ 12.8-13։ Եսայի 49.8-11։ Բ Կորնթացիներ 4.6-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 10.21-24։

Չորեքշաբթի 27 Հոկտեմբերի 2021;
Պահք։ Գաղատացիներ 5.16-26։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.36-48։

Հինգշաբթի 28 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ ՈՍրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին Եսայի 49.1-6։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20.25-38։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 15.17-25։

Ուրբաթ 29 Հոկտեմբերի 2021;
Պահք։ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 6.1-13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.4-16։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ` ԱԼՖՐԷԴ ՇԱՀՄԻՐԵԱՆԻՆ

Չգիտեմ ինչպէս սկսեմ …։
Գրասենեակում նստած, գրասեղանիս առաջ կարծում եմ, որ հիմա ներս ես մտնելու եւ ասես.«Սրբազան մի բան ուզում էք»։ Իզուր եմ դուռին նայում, միայն քո ստւերն եմ տեսնում եւ յանկարծ ժպտում եմ եւ դէմքդ ուրւագծւում է մի պահ. հեռաձայնի զանգը սթափեցնում է ինձ… սառն ու դառն իրականութիւն… Ալֆրէդը չկայ։ Չկայ իր պայծառ ու խնդումերես դիմագծով, իր քաղցր ժպիտով ու ծառայելու պատրաստակամ ոգիով։ Չկայ իր հաճելի ու դիւրահաղորդ ներկայութեամբ։


Քսաներկու տարւայ իմ առաջնորդական կեանքում Ալֆրէդը մնայուն ներկայութիւն էր առաջնորդարանում, տնում, այցելութիւններիս ընթացքին, տարբեր շրջաններին տւած հովւական այցելութիւններիս ընթացքին։

Բարի էր, ծառայասէր ու հաւատարիմ։ Բոլորի հետ ընկեր էր, մեծին թէ փոքրին եւ դրա համար բոլորն էլ սիրում ու յարգում էին իրեն։ Որպէս պաշտօնեայ պարտաճանաչ էր ու գաղտնապահ։

Իւրայատուկ սիրով կապւած էր Անթիլիասից եկող միաբաններին, ամէն ինչ անում էր, որ ուրախացնէր ու գոհացնէր նրանց. «Ինչ լաւ վարդապետներ են» ասում էր ամէն անգամ երբ գալիս ու գնում էին. մեր միաբաններն էլ կապւած էին իրեն փոխադարձ սիրով եւ յարգանքով։

Քաղցրալեզու ու հաճոյակատար անձնաւորութիւն էր Ալֆրէդը, որ իր ընկերոջ, իր նմանին եւ ընդհանրապէս ամենին ծառայելու, օգտակար լինելու պատրաստակամ էր. փոքրին հետ փոքր էր, մեծին հետ՝ մեծ։

Նկարագրային իր բարեմասնութիւնները արտայայտութիւնն են իր հաւատքին եւ սիրոյն։ Հաւատացեալ էր ու եկեղեցասէր։ Յաճախ Ս. պատարագին ներկայ էր լինում եւ Ս. Հաղորդութիւն էր ստանում։

Այո՛, Ալֆրէդը ամէն տեղ էր եւ ամենուն հետ էր. ցաւակից էր տառապեալին, վշտակից էր վշտահար հոգիներին եւ խնդակից էր ուրախացողների հետ։

Մարդը ծնւում, աշխարհ գալիս մերկ վիճակում եւ մերկ մեկնում այս աշխարհից։ Ծննդեան եւ մահւան արանքում երկարաձգւող ժամանակահատւածն արժեւորւում ու իմաստաւորւում է մարդու գործով եւ աշխատանքով։ Ալֆրէդը իր ապրած կեանքով կարողացաւ նւաճել այդ ժամանակահատւածը եւ գրաւել իր շրջապատի սէրն ու համակրանքը։

Վստահաբար Ալֆրէդը դեռ շատ երկար կենդանի է մնալու ոչ միայն իր հարազատների այլեւ բոլոր նրանց մէջ ովքեր ճանաչեցին ու յարաբերւեցին իր հետ իբրեւ հաւատաւոր ու հաւատարիմ ընկեր։ Երեւի որեւէ մէկից աւելի ես ճանաչեցի ու փոխադարձ սիրով ու հաւատարմութեամբ միմեանց վայելեցինք։

Այո՛, սիրելի Ալֆրէդ, դեռ շատ երկար մնալու ես իմ յիշողութեանս մէջ… խաղաղ ու հանգիստ հանգչի՛ր Ալֆրէդ ջան։

Թող այս քանի մը տողերը մխիթարութիւն լինեն քո տիկնոջ՝ Կարինէին, դստրիկիդ՝ Թենիին, ծնողքիդ, եղբայրներիդ եւ բոլոր քեզ սիրողներին։


ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

2 Հոկտեմբեր 2021
Թեհրան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com