ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՒ ՀԱՅ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Երկուշաբթի, 2021 թւականի սեպտեմբերի 20-ին, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, ընկերակցութեամբ Խորհրդի անդամ՝ Ռաֆիկ Մելիքսէթեանի, Հայ Համալս. Ընդհ. Միութեան կենտրոնատեղիում հանդիպում են ունեցել Միութեան վարչութեան ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Վարչութեան ատենապետ՝ Շապին Աբրամեանը ընդհանուր տեղեկութիւններ փոխանցեց միութեան աշխատանքների կապակցութեամբ մասնաւորապէս մատնանշելով համավարակի բերումով առաջացած դժւարութիւններին:

Ճրտպ. Նորայր Արամեանը Միութեան աշխատանքները գնահատելով, յոյժ կարեւորեց երիտասարդութեան ներգրաււումը ազգային-միութէնական աշխատանքներում եւ այդ ուղղութեամբ մատնանշեց, որ անհրաժեշտ է տարբեր միջոցներ ի գործ դնել նրանց հետաքրքրութիւնը ակտիւացնելու եւ աշխատանքներում մասնակից դարձնելու համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ