Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՒՈՐԱՊԷՍ ՆՇՒԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՆԿԱԽԱՑՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Կիրակի՝ 19 սեպտեմբեր 2021 թ.-ի առաւօտեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. պատարագի, տեղի ունեցաւ հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Արարողութեանը ներկայ էին Հայաստանի Հանրապետութեան լիազօր եւ արտակարգ դեսպան՝ պրն․ Արտաշէս Թումանեանը, դեսպանատան անձնակազմը, Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ պրն. Վահիկ Աղաքեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ․ Նորայր Արամեանը, Թեմական խորհրդի անդամներ պարոնայք՝ Հայկազ Շիրւանեանը եւ Վահէ Թարոյեանը ու Ալիք Հաստատութեան ներկայացուցիչ՝ պրն. Սեւան Դանիէլեանը։

Առաջնորդ Սրբազան Հայրը յընթացս քարոզի ակնարկելով այն իրողութեան, որ բոլորս կոչւած ենք աղօթելու մեր հայրենիքի համար, եւ ամենայն խոնարհութեամբ Աստծուց խնդրել, որ պահի ու պահպանի մեր հայրենիքն ու ժողովուրդը, այն ժողովուրդը որ թէեւ անգամներ մահի շուքի միջից անցաւ, բայց երբեք չկործանւեց․ Ապա Սրբազան Հայրը յաւելեց, որ այսօր ի մի ենք եկել միասնաբար աղօթելու մեր երկրի համար, որպէսզի Աստւած օրհնի այն եւ օրհնութեան միջոց դարձնի շրջակայ երկրների համար։ Նա յաւելեց ինչպէս, որ ժողովուրդները իրենց կեանքը նւիրաբերում են իրենց արժէքների համար, հայ ժողովուրդը եւս դարերի ընթացքին իր կեանքը նւիրաբերել է հայրենիքի համար, որը նրա գոյութեան եւ լինելիութեան ազդակն ու յաւիտենականութեան երաշխիքն է։ Սրբազան Հայրը ակնարկեց, որ հայրենիքի անկախութեան, զարգացման եւ ապահովութեան, պայծառութեան համար աղօթելը, նշանակում է հայցել նրա յաւիտենականութիւնը։

Արբազան հայրը, իր խօսքի միւս բաժնում անդրադարձաւ այն իրողութեան, որ արդի աշխարհում տեղի ունեցող իրադարձութիւնները մարդուն մատնել է անորոշութեան, բայց այդ բոլորը հաւատացեալ մարդու համար ժամանակաւոր է եւ յաղթահարելի։ Հայ ժողովուրդը որպէս այդպիսին արհամարելով տառապանքն ու նեղութիւնը, հալածանքը իր կեանքի ուղղին շարունակելով կերտել է իր ապագան, նոր եռանդով ու իղձով դեռ պիտի շարունակի գոյատեւել։ Նա յաւելեց հեճուկս հայրենիքում եւ տարածաշրջանում տիրող ոչ ցանկալի իրադարձութիւնների, բոլոր ժամանկներից աւել, հայ ժողովուրդը իր արարատանման կուռ հաւատքով պիտի դիմակայելով այդ բոլորը, պիտի վերագտնի իր հայրենիքի ամբողջականութիւնը։

Սրբազան հայրը նաեւ անդրադառնալով այն դառն իրողութեան, որ այս տարի հայրենիքում եւ սփիւռքում այն պայմաններում ենք տօնում անկախութեան 30-րդ տարեդարձը, երբ մեր թշնամին մեր հայրենի հողում է հաստատւել, բայց այդ բոլորով հանդերձ չպէտք է յուսհատւել։

Սրբազան Հայրը իր խօսքի աւարտին տօնախմբութիւնները հայրենիքի համար խոկման եւ աղօթելու առիթ համարելով, որով կը հայցենք հայրենիքի յաւիտենականութիւնը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
Համբարձման Տօն

Կիրակի 29 Մայիսի 2022;
Երկրորդ Ծաղկազարդ

Կիրակի 05 Յունիսի 2022;
Հոգեգալուստ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 25 Մայիսի 2022;
ԼԹ օր Յինանց Ղկ 17.20‐37։ Գրծ 21.27‐36։ Ա Յհ 3.2‐4.6։ Յհ 11.1‐46։ Մտ 18.10‐35։ Մր 10.1‐12։

Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ Ղկ. 18.1-14։ Գրծ. 1.1-14։ Մտ. 28.16-20։ Մտ. 19.1-15։ Մր. 10.13-27։

Ուրբաթ 27 Մայիսի 2022;
ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց Ղկ 18.15‐34։ Գրծ 21.37‐22.29։ Ա Յհ 4.7‐21։ Յհ 11.47‐54։ Մտ 19.16‐20.16։ Մր 10.28‐32։

Շաբաթ 28 Մայիսի 2022;
ԽԲ. օր Յինանց Ղկ. 18.35-19.28։ Գրծ. 22.30-23.11։ Ա. Յհ. 5.1-12։ Յհ. 11.55-12.11։ Մտ. 20.17-28։ Մր. 10.33-45։

Կիրակի 29 Մայիսի 2022;
Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ Ղկ. 19.29-48։ Գրծ. 23.12-35։ Ա. Յհ. 5.13-21։ Յհ. 12.12-23։ Մտ. 20.29-21.17։ Մր. 10.46-11.11։

Երկուշաբթի 30 Մայիսի 2022;
ԽԴ օր Յինանց Ղկ 20.1‐8։ Գրծ 24.1‐26։ Բ Յհ 1.1‐13։ Յհ 12.24‐26։ Մտ 21.18‐32։ Մր 11.12‐26։

Երեքշաբթի 31 Մայիսի 2022;
ԽԵ օր Յինանց Ղկ 20.9‐19։ Գրծ 24.17‐25.12։ Գ Յհ 1.1‐15։ Յհ 12.27‐43։ Մտ 21.33‐46։ Մր 11.27‐12.17։

Չորեքշաբթի 01 Յունիսի 2022;
ԽԶ օր Յինանց։ Պահք Ղկ 20.20‐26։ Գրծ 25.13‐22։ Յդ 1.1‐7։ Յհ 12.44‐50։ Մտ 22.1‐14։ Մր 12.18‐34։

Հինգշաբթի 02 Յունիսի 2022;
ԽԷ օր Յինանց Ղկ 20.27‐21.4։ Գրծ 25.23‐26.32։ Յդ 1.8‐15։ Յհ 13.1‐15։ Մտ 22.15‐46։ Մր 12.35‐44։

Ուրբաթ 03 Յունիսի 2022;
ԽԸ օր Յինանց։ Պահք Ղկ 21.5‐38։ Գրծ 27.1‐28.16։ Յդ 1.16։ Յհ 13.16‐30։ Մտ 23.1‐39։ Մր 13.1‐37։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ