ՀՐԱԺԵՇՏ ԵՒ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ԹՈՒՆԵԱՆ» ՏԱՐՐ. ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ԵՒ ՆՈՐ ՏԵՍՉՈՒՀԻՆԵՐԻՆ

Երկուշաբթի, 13 սեպտեմբեր 2021 թ.-ին, Կրթական խորհրդի անդամներ՝ Ալենուշ Շահնազարեանը, Օշին Ղահրամանեանը և Կարօ Պետրոսեանը այցելեցին «Թունեան» տարրական դպրոց հրաժեշտ տալու դպրոցի տեսչուհի՝ Շահրզադ Քեշմիրին, որը 11 երկար տարիներ իր ներդրում է ունեցել դպրոցում:

Թեհրանի ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 8-րդ շրջանի տնօրէն՝ դոկտ. Աղայիի կողմից երկու օր առաջ ներկայացւել է նաև դպրոցի նոր տեսչուհին՝ տկն. էֆֆաթ Մալմիրը, որը դպրոցում աշխատում էր, որպէս վերակացու:

Կրթական խորհուրդը գեղեցիկ ծաղկեփնջերով, իր շնորհակալական և բարեմաղթանքի խօսքը յղեց տեսչուհիներին, արժեւորելով տկն. Քեշմիրիի երկար տարիների անմնացորդ վաստակն ու նւիրումը, Իսկ նոր տեսչուհուն ցանկացան օգտաշատ աշխատանք և արդիւնաւէտ համագործակցութիւն իր նոր պաշտօնում:

Այս փոքրիկ միջոցառմանը ներկայ էին նաև դպրոցի փոխտեսչուհի՝ Շաքէ Աւետեանը և ծնողական խորհրդի անդամները, նրանք համեստ հիւրասիրութեամբ ևս իրենց մաղթանքները յղեցին տեսչուհիներին:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ