ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 19 Սեպտեմբեր 2021-ի առաւօտեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ այդ առիթով քարոզելու է թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Զայս յայտնում ենք առ ի գիտութիւն:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ