ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ

2021 թւականի սեպտեմբերի 8-ի երեկոյեան Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, ԻԻԽ-ում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանի հրաւէրով մասնակցեց խորհրդակցական հանդիպման, որտեղ ներկայ էին նաեւ Ազգային հասարակական գործիչներ: Հանդիպման բուն թեման էր երիտասարդութեան դերի աշխոյժացումը հասարակական խնդիրներում. Նիստի ընթացքին նաեւ խորհրդակցութիւններ կատարւեց գաղութիս ներկայ իրավիճակի, հարցերի ու խնդիրների վերաբերեալ:

Պրն. Արամեանը իր հերթին անդրադարձաւ այն իրողութեան, որ որոշ երիտասարդների ոչ գործուն իրավիճակը ազգային եւ հասարակական խնդիրներում արդէն իսկ առկայ է եղել նախահամաճարակային շրջանից, նաեւ յաւելեց երկրում տիրող տնտեսական տագնապը իր հերթին ազդելով նրանց կենցաղի վրայ պատճառ է դարձել նրանք հեռու մնան ազգային-հասարակական պարտականութիւններ ստանձնելուց: Հանդիպումը աւարտւեց համեստ հիւրասիրութեամբ:

Ամբողջական լուրը ընթերցել Պատգամաւորի պաշտօնական ինստագրամային էջում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ