ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակային ահաւոր իրավիճակը եւ կորոնավիրուսից վարակւածների ու մահւան աճի արձանագրումը, Թեմիս հաւատացեալ եւ բարեպաշտ զաւակների ուշադրութեանն ենք յանձնում, որ յառաջիկայ կիրակի 15 օգոստոս 2021 թ.-ին Վերափոխման Ս. Աստւածածնի եւ խաղողօրհնէքի արարողութիւնը կը կատարւի Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Թարգմանչաց եւ Սրբոց Վարդանանց եկեղեցիներում դռնփակ կարգով։

Նշելի է, որոնք խորհուրդ են արել այս տարի խաղող նւիրաբերել, կարող են փոխարինել նիւթական նւիրատւութեամբ, եկեղեցիների գրասենեակներին դիմելով։

Եկեղեցիներում մատուցւող պատարագը առցանց հեռարձակւելու է հետեւեալ Instagram-ային էջերով:
▪️Ս. Սարգիս եկեղեցի՝
t.h.t.krisdoneagan
▪️Ս. Թարգմանչաց եկեղեցի՝
s.targmanchax.yekeghexi
▪️Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցի՝
grigor.lusavorich.church

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ