Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



2015-2016 տարեշրջանի «Էլպիս Ֆերահեան» Ազգային Մանկապարտէզի զեկոյց

Թեմական Խորհրդի Յարաբերական Մարմինը ստորև ներկայացնում է «Է. Ֆերահեան» Մանկապարտէզից ստացած զեկոյցը:

Է. Ֆերահեան Ազգային մանկապարտէզի ծնողական խորհրդի 2015-16 տարեշրջանի անւանացանկն է, ըստ հանգամանքի՝ 

Լառա Հախվերդեան՝ նախագահ

Օրբէլ Աղախանեան՝ փոխնախագահ

Անահիտ Աւետեան՝ քարտուղար

Ալմա Բարսեղեան՝ նիւթական պատասխանատու

Ալմա Բարսեղեան՝ գոյքապահ

Արմէն Շահբազեան՝ խորհրդատու անդամ

Արթին Սիմոնեան՝ խորհրդատու անդամ

Միգանուշ Մանուչարեան՝ անձնափոխանորդ

Կարէն Յովսէփեան՝ անձնափոխանորդ

2015-2016  Տարեշրջանի կրթադասիրակչական ծրագրերն են եղել՝ 

Սեպտեմբերի 20-ին՝ Կայացաւ առաջին ընդհանուր ժողովը, որտեղ ծնողներին ներկայացւեց մանկապարտէզի կազմակերպչական ու կրթադաստիրակչական դրւածքը եւ ներկաներին ներկայացւեցին  խմբակների ուսուցչուհիները:

Սեպտեմբերի 26-ին ՝ Մանկապարտէզի արաջին աշխատանքային օրը բոլոր աշակերտ-ուհիները խանդաւառութեամբ ծնողների ու տատիկ պապիկների հետ միասին ներկայ գտնւեցին մանկապարտեզում , ուր հնչեց առաջին զանգը: Նոյն օրը բոլոր ներկաների համար ուսուցչուհիների միջոցով ներկայացւեց տիկնիկախաղ , որի նիւթը ընկերասիրութիւնն էր: 

Հոկտեմբերի 3-ին՝ Գերաշնորհ Տեր Սեպուհ  Ս. Արք. Սարգսեանը կրթական խորհրդի ներկայացուցիչների ընկերակցութեամբ այցելեցին մանկապարտէզ, մօտկից ծանօթանալով աշխատանքներին: նույն օրը բոլոր խմբակները հանդէս եկան երգերով ու արտասանութիւններով: Ապա ներկաները լսեցին Սրբազան Հոր  բարի խրատներն ու խորհուրդները: 

Հոկտեմբերի 7-ին՝ Այս ամսւան տօնւել են մանուկների համաշխարային օրը. նոյն օրը աշակերտ-ուհիների համար կազմակերպւել էր  յատուկ նախաճաշի ծրագիր եւ ուրախ ժամանց մանկապարտեզի բակում ծաղրածուի ներկայութեամբ, լի պարերով ու խաղերով : 

Հոկտեմբերի 11-ին՝ Նախակրթականի բաժնի բոլոր սաները այցէլէցին Ս. Սարգիս եկեղեցի եւ ստացան Ս.Հաղորդութիւն. Նոյն օրը տեղի ունեցաւ մանկապարտէզի արաջին դասարանային ժողովը:

Հոկտեմբերի 12-ին՝ Նշւել է Թարգմանչաց տօնը եւ նոյն օրը մանկապարտեզի պաշտօնեաններն ու ուսուցչուհիները մէկական ծաղիկով գնահատւեցին Կրթական  Խորհրդի ներկայացուցիչ  Տկն, Մելինէ Բադալի միջոցով: 

Հոկտեմբերի 16-ին՝ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի սաները իրենց նկարչութիւններով եւ ձեռքի աշխատանքներով մասնակցեցին Արարատ Մարզաւանում կազմակերպւած ցուցահանդեսին:

Հոկտեմբերի 20-ին՝ Տեղի ունեցաւ մանկապարտէզի ծնողական խորհրդիս ընտրութիւնը: 

Հոկտեմբերի 21-ին՝ Բոլոր աշակերտ-ուհիները քննութեան ենթարկւել Դոկտ. Վազրիկ Թորոսեանի միջոցով:

Հոկտեմբեր եւ Նոյեմբեր ամիսների ընթացքում բոլոր աշակերտ-ուհիները աչքի քննութեան են ենթարկւել Ամբլիոփիի տեսակէտից:

Նոյեմբերի 6-ին՝ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել է ճաշկերոյթ: 

Նոյեմբերի 11-ին՝ Տեղի ունեցաւ նախակրթարանի բաժանմունքի եկրորդ դասարանային ժողովը: 

Նոյեմբերի 20-ին՝ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել նախաճաշի ծրագիր: 

Դեկտեմբերի 11-ին՝ Տեղի է ունեցել Նորտարւայ վաճառք (բազար): 

Դեկտեմբերի 15-ին՝ Նախակրթարանի բաժնի ծնողների համար կաջմակերպւել էր դասախօսութիւն «Գրաճանաչութեան ընթացքը աւելի դիւրին դարծնելու հնարներ ծնողների համար» խորագրով: Օրւայ դասախօսն էր՝ Տկն. Ադրինէ Յովհանիսեանը: 

Դեկտեմբերի 16-ին՝ Սկսւեց ճատրակի դասարանները, որի ուսուցչուհին է Իրանի Ազգային հաւաքականի անդամուհի՝ օրդ. Թենի Խաչատրեանը: 

Դեկտեմբերի 27-ին՝ Տեղի ունեցաւ ձմեռ պապիկի դիմաւորման հանդէսը. բոլոր  աշակերտ-ուհիները խանդավառութեամբ դիմաւորեցին Ձմեռ Պապիկին եւ իրենից ստացան գեղեցիկ տոպրակներ:

Յունւարի 13,14 եւ 15-ին՝ Տեղի ունեցաւ Նոր Տարւայ հանդէսները , ուր բոլոր խմբակները գեղեցիկ երգերով, արտասանութիւններով, ներկայացումներով  ու պարերով, ուրախութիւն պատճառեցին հանդիսատէսին: 

Յունւարի 21-ին՝ «Է. Ֆերահեան» Ազգ. Մանկապարտեզի  ներկայացուցիչները «Արարատ» Մարզաւանում մասնակցեցին համադպրոցական խաղերի բացման արարողութեանը:

Յունւարի 31-ին՝ Տեղի ունեցաւ եկրորդ դասարանային ժողովը: 

Փետրւարի 3-ին՝ Նշւել է Վարդանանց տօնը, որի առիթով երեխաները պատրաստել են պատի թերթ եւ օրւայ առիթով աշխատանքներ, որոնց իրենց տուն են տարել:

Փետրւարի 6-ին՝ Երեխաները Նոր Տարւայ առիթով Ս. Սարգիս Եկեղեցում ստացել են Ս. հաղորդութիւն: 

Փետրւարի 7-ին  եւ 8-ին՝ Տօնւել է բուն բարիկենդանը: 

Փետրւարի 11-ին՝ Տեղի է ունեցել տարեկան ուրախ երեկոն:

Փետրւարի 14-ին՝ Տօնւել է Տեառնըդարաջը. երեխաները նախօրեակին փարոսներ են տուն տարել եւ նոյն օրը մանկապարտէզում կատարւել է հրավառութիւն և վերջում աղանձ է տրւել իրենց, տուն տանելու:

Նախատեսւած ծրագրերն են՝ Ծնողական խորհուրդի նախաձեռնութեամբ կազմակերպւելու է Զատկական վաճառք: Այցելութիւն Ազգային Գոհարեղէնների Թանգարան (موزه جواهرات):

Հայրիկների օրւան նւիրւած միջիցառում, նաև համբարձման եւ մայրերի օրւան նւիրւած տօնակատարութիւն:

Ծրագրւում է առաջիկայ ամիսներին երեխաների համար տիկնիկային թատրոնի կազմակերպում, գիտական այցելութիւններ եւ շրջագայութիւններ: Դասախօսական ելոյթներ հայրիկների եւ մայրիկների համար: Ծնողական եւ դասարանային ժողովներ: Արշաւ «Արարատ» Մարզաւանի Մատուռի շրջափակում: Եւ բնականաբար արդէն իսկ աւանդոյթ դարձած տարեվերջի հանդէսները:

Մանկապարտէզի տեսչուհին է՝ Այրինա Նորաւեանը

Ծնւել է 1965 թւականին Ահւազում: Նախնական կրթութիւնն ստացել է Ահւազի Քարուն եւ Ռաֆֆի դպրոցներում: Իրան-Իրաք պատերազմի բերումով ստիպւած ընտանիքի հետ տեղափոխւել է Թեհրան, ուր աւարտել է միջնակարգ օղակը «Մարի Մանուկեան» դպրոցում: Ապա ընդունւել է Թեհրանի պետական համալսարանի մանկավարժութեան եւ հոգեբանական ֆակուլտետը եւ աւարտելով ուսումը անմիջապէս աշխատանքի է հրաւիրւել ժամանակի Առաջնորդարանի կենտրոնական հոգեբարձութեան կողմից, հիմնադրելու մտային խնդիրներ ունեցող հայ երեխաների կենտրոնը: Միաժամանակ որպէս խորհրդատու հոգեբան աշխատել է ժամանակի «Զէյթուն» ու «Սասուն» մանկապարտէզների հետ: Մէկ տարի աշխատել է որպէս «Սասուն» մանկապարտէզի ուսուցչուհի:

1994-95 տարեշրջանից աշխատել է «Էլպիս Ֆէրահեան» (Քուշեշ) մանկապարտէզում՝ սկզբում որպէս փոխտեսչուհի եւ 1997-ից պաշտօնավարում է նոյն մանկապարտէզում որպէս տեսչուհի:

Շուրջ 15 տարի է, որ դասաւանդում է «մանկավարժութիւն» առարկան, Թ. Հ. Թեմի հայերէնագիտական երեկոյեան դասընթացներում:

Երկու անգամ եղել է Թ.Հ. պատւիրակութեան անդամ (2002 եւ 2008թ.) մասնակցելու Հայաստան–Սփիւռք խորհրդաժողովի կրթադաստիրակչական ոլորտում եւ 2008-ին Ծաղկաձորում ներկայացրել է նոյն խնդիրներին վերաբերւող նիւթ: Նաեւ 2015 թւին որպէս Թ. Հ. Թեմի Անթիլիասի Մայր Աթոռում կազմակերպւած «Հայ Կանանց» տարւայ առիթով կազմակերպւած համագումարին, ուր ներկայացրել է դասախօսութիւն՝ Այր եւ Կին փոխադարձ դերակատարութեան մասին ընտանեկան դաստիրակչական հարցերի թեմայով:

Մասնակցել է Հայաստանում  կազմակերպւած վերաորակաւորման դասընթացներին եւ  բազմաթիւ դասարանների եւ համագումարների, որոնց նիւթերը եղել են կրթա-դաստիրակչական վարչագիտութիւն, նախադպրոցական մանկավարժութիւն եւ հոգեբանութիւն:

Բազմաթիւ յոդւածներով եւ դասախօսութիւններով հանդէս է եկել մամուլում եւ տարբեր միութիւններում եւ ծնողական եւ ամուսնացած զոյգերի սեմինարներում:

2015-2016  Տարեշրջանի միւս պաշտօնեաներն են է՝ 

Լալա Յովակիմեան – գրասենեակի պաշտօնեայ

Վիոլետ Բաղդասարեան – մանկապարտէզի կանաչ խմբակի ուսուցչուհի

Քառոլին Խաչիկեան – մանկապարտէզի կանաչ խմբակի ուսուցչուհի

Ռիմա Մելքոմեան – մանկապարտէզի բաց կապոյտ խմբակի ուսուցչուհի

Մեղեդի Տէր Փիլոսեան – մանկապարտէզի բաց կապոյտ խմբակի ուսուցչուհի

Ժասմէն Մինասեան – նախակրթարանի դեղին խմբակի ուսուցչուհի

Ադրինէ Ստեփանեան – նախակրթարանի մուգ կապոյտ խմբակի ուսուցչուհի

Իւէտ Խուդադեան – պարի և մարզանքի ուսուցչուհի

Արփինէ Յարութիւնեան – երգի ուսուցչուհի

Էլլա Մուսախանեան – մաքրարար

Լիդա Մահմուդի – մաքրարար

Համայեակ Սոլէյմանի – պահակ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 17 Յունիսի 2024;
Սրբոց վկայիցն Անտոնինոսի, Թէոփիլոսի, Անիքտոսի եւ Փոտինոսի

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօնէ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Չորեքշաբթի 19 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.1‐16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.1‐8։

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոց թարգմանչաց հարցն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ

Ուրբաթ 21 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.17‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.16‐23։

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատայ թագաւորին մերոյ, Աշխէնի տիկնոջն եւ Խոսրովիդխտոյն

Կիրակի 23 Յունիսի 2024;
Ե կիրակի. զկնի Հոգեգալստեան: Տօն գիւտի տփոյ Սրբուհւոյ Աստուածածնի

Երկուշաբթի 24 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կալիստրատոսի, քառասուն եւ ինն վկայիցն եւ Ղունկիանոսի քահանային

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Զաքարիայի մարգարէին

Չորեքշաբթի 26 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 10.5‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.31‐42։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ