ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ

Այսու յայտնում ենք, մեր ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 27 յունիս 2021-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում (ի բացառեալ Ս. Գէորգ եկեղեցու) յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու, ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ Ս. Աթոռիս գահակալ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 26-րդ տարեդարձի առիթով:

Ս. Սարգիս մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահելու է Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը եւ այդ առիթով իր պատգամն է փոխանցելու սիրելի հաւատացեալներին:
Զայս յայտնում ենք առ ի գիտութիւն։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
24.6.2021