Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏՕՆՒԵՑ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԵԱՆ 53-ՐԴ ԱՄԵԱԿԸ


Հինգշաբթի՝ թւականիս յունիսի 17-ի կէսօրին, ներկայութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ Ճրտպ․ Նորայր Արամեանի, դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանի Ազգային Առաջնորդարանի պաշտօնէութիւնը դահլիճում անակնկալ կերպով տօնակատարեց Թեմիս Բարեխենամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան 53-րդ ամեակն, ինչու չէ նաեւ անւանակոչութիւնը։ Պրն․ Արամեանը իր ողջոյնի խօսքի ընթացքին անդրադարձաւ Սրբազան Հօր բեղուն աշխատանքներին եւ ասաց՝ Սրբազան Հօր շնորհիւ համայնքս տարբեր ասպարէզներում յաջութիւններ է արձանագրել եւ մաղթեց առ Աստւած տարիներ վայելենք Սրբազան Հօր ներկայութիւնն ու հոգեւոր հովւութիւնը։

Սրբազան հայրը եւս իր հերթին իր գոհունակութիւնը յայտնելով վերյիշեց իրեն եւ ուխտակից ընկերներին, որոնք 53 տարիներ առաջ՝ Սուրբ Խորանի առջեւ որպէս կուսակրօն քահանայ ուխտեցին ծառայել Աստծուն, Ազգին եւ Հայրենիքին, որին հաւատարիմ մնալով, տքնաջանօրէն աշխատեցին արդարացնել իրենց ձեռնադրող՝ Հոգեւոր ծնողի, ժամանակի Լիբանանի Առաջնորդ՝ Տաճատ Սրբազանի եւ Խորէն Վեհափառի, միեւնոյն ժամանակ իրենց մարմնաւոր ծնողների ու ժողովուրդի կողմից վայելած վստահութիւնը։

Ապա Սրբազան Հայրը ակնարկեց այն իրողութեան, որ հոգորականը պիտի անարատօրէն ծառայի որպէս բարի մշակ առանց ամօթի, ի վերջոյ բարձրալից նոր ուժ հայցեց առաւելագոյն չափով եւ սիրով ծառայելու իր եկեղեցուն եւ ժողովրդին։ Ապա եղան բարեմաղթանքներ եւ կատարւեց համեստ հիւրասիրութիւն։

Ստորեւ ներկայացնում ենք Սրբազան Հօր պատգամը, որը արտայայտւել է իր անձնական ֆէյսբուքեան էջում օրւայ առիթով:

1968 յունիս 16, 53 տարիներ առաջ այս օրը Սուրբ խորանի վրայ, Անթիլիասի մայր տաճարում ծնկի եկած, իմ օծակից դասընկերներիս հետ ուխտեցի ծառայել իմ ազգին, եկեցեցուն եւ հայրենիքին։
53-տարիների հեռաւորութիւնից երբ դիտում եմ ինքս ինձ Աստծու փառք եմ տալիս, որ ինձ այդ շնորհը եւ պատիւը տւաւ ծառայելու իմ ժողովրդին։ Պասրաում, Հալեպում, Լիբանանում, Հայաստանում, Ս․ Էջմիածնում, Դամասկոսում, Քովէյթում եւ ծոցի երկրներում եւ Թեհրանում։
Կենդանի է իմ յիշողութեան մէջ այս վայրերում իմ ժողովրդին բարի յիշատակը եւ այն յարաբերական ու ծառայական կեանքը, որ ունեցայ այս շրջաններում։
Աստւած հոգին լուսաւորէ մեզ ձեռնադրող Սրբազանին եւ մեր ծնողներին, որոնք այդ օրերուն վստահաբար ուրախութեան անխառն զգացողութիւններով դիտում էին իրենց զաւակներին ձեռնադրութիւնը։
Փառք եւ գոհութիւն Աստծոյ, որ իմ տկար անձը արժանացրեց ծառայութեամբ իմ սէրը արտայայտելու իմ ժողովրդի ու եկեղեցուս նկատմամբ։
Աղաչում եմ Տէր, օրհնի՛ր մեղաւորիս եւ իմ ժողովրդին, որին այժմ ծառայում եմ եւ օրհնիր մեր Հայաստան աշխարհն ու Արցախը, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որու պետականութեան հովանաւորութեամբ գործում ենք խաղաղութեամբ եւ մեծ սիրով։
2021 յունիս 16

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ