ՊԱՐԹԵՒ ՅԱԿՈԲԵԱՆԻ ՁԵՌԱՐՒԵՍՏԻ ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

Հինգշաբթի` թւականիս 10 յունիսին «Արտակ Մանուկեան» թանգարանում տեղի ունեցաւ պրն. Պարթեւ Յակոբեանի ձեռարւեստի բացառիկ նմուշների ցուցահանդէսը, որտեղ ցոյցի դրւեց՝ ձեռագործ գորգեր, արծաթեայ գոյքեր եւ ..:

Միջոցառմանը ներկայ էին Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Իրանում ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը, Իրանում թանգարանների ազգային կոմիտէի ԻԿՈՄ-ի նախագահ՝ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ ե թանգարանի հետ կապ՝ Ռաֆիկ Մէլիքսէթեանը, Ազգային ժառանգութեան մշակութային եւ զբօսաշրջիկութեան նախարարութեան խորհրդատու՝ դոկտ. Սէյեդ Մոհամադ Ղորբանին, Մտաւորականների տան տնօրէն՝ դոկտ. Ղասէմիին:
Ծրագրի սկզբում Արտակ Մանուկեան թանգարանի տնօրէն` տկն. Ալիս Շահմուրադեանի բարեգալստեան խօսքից յետոյ պրն. Արա Շահվերդեանը եւ ՀՀ Լիազօր դեսպան պրն. Թումանեանը իրենց հերթին ելոյթ ունեցան օրւայ առիթով։

Նշելի է, թւականիս մայիսի 18-ին Թանգարանների համաշխարհային օրւայ առիթով, Իրանի թանգարանների միջազգային կենտրոնի կողմից կազմակերպւել էր լաւագոյն թանգարանների ընտրութեան 13-րդ միջոցառումը՝ «Թանգարանների ապագայ, վերականգում եւ կրկին պատկերացում» նշանաբանով, որի ընթացքին «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանը, ի շարս մասնաւոր թանգարանների, գոյքերի հաւաքագրման բաժնում ճանաչւել էր որպէս Իրանի լաւագույն թանգարաններից մէկը։ Այդ իսկ առիթով Իրանում թանգարանների ազգային կոմիտէի ԻԿՈՄ-ի նախագահ՝ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային առիթը պատեհ համարելով թանգարանի տնօրինութեան յանձնեց ստացւած պատւոգիրը եւ շքանշանը:

Ծրագրի աւարտին յատուկ գնահատագիր յանձնւեց պրն. Պարթեւ Յակոբեանին իր համագործակցութեան համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ