ԿՐՕՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԷՏԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Շաբաթ, 29 մայիս 2021 թ.-ի երեկոյեան Ղօմի կրօնների, տոհմերի, կրօնական հարանւանութիւնների կազմակերպութեան հրաւէրով ու Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի տնօրինութեամբ «Ընտրութիւններ առաւելագոյն մանակցութիւն» թեմայով վեբինարին մասնակցեց Ազգային առաջնորդարանի հանրային կապի հոգեւոր խորհրդատու Արժ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանսը։
Քահանայ հայրը իր խօսքի սկզբում Սրբազան Հօր անունից ողջունեց յեղափոխութեան Առաջնորդ Այաթօլլահ Խամէնէիին եւ կազմակերպիչ յանձնախմբին։

Քահանայ հայրը աւետարանական մէջբերումներով ներկայացրեց Իրանում հայ ժողովրդի ներդրումները, ապա անդրադարձաւ յանձնառու հայ քաղաքացու պարտականութիւններին։ Նա իր խօսքերում ասաց․ «Յեղափոխութեան իդեալների իրականացման համար դեռ շատ ջանքեր պիտի թափւեն եւ այդ իսկ պատճառով այսօր, մենք որպէս ոչ իսլամ աստւածային կրօնների ներկայացուցիչ, պարտաւոր ենք Իրանում ապրող տարբեր ժողովուրդների հետ միասին նախանձախնդրօրէն ու միասնականութեամբ պահպանենք մեր Իրանեան հայրենիքը:»

Նա իր խօսքի միւս բաժնում ասաց, Ըստ Աւետարանի, մեր ամենօրեայ պարտականութինն է աղօթել մեր հայրենակիցների և երկրի ղեկավարների առողջութեան եւ խաղաղութեան համար, և աշխատել այդ ուղղութեամբ:
Գուցէ երեւակայէք, որ քրիստոնեութեան մէջ կրօնի անջատումը քաղաքականութիւնից այն է նշանակում, որ քրիստոնեան միայն պէտք է զբաղւի հոգևոր գործերով և այլևս չմտածի իր համայնքի և երկրի քաղաքական և սոցիալական խնդիրների մասին: Բայց դա այդպէս չէ:
Այդ պարագային քրիստոնեան կըդառնայ կրաւորական, եւ հեղինակութիւնից զուրկ եւ անձնամերժ անձնաւորութիւն։

Բայց դա այդպէս չէ: Մարդը որպէս պատասխանատու էակ, պիտի երկրի քաղաքական և տնտեսական կեանքում իր ներդրումը ունենեայ։ Այդ ոլորտներից մէկը ընտրութիւններում մասնակցելն է։ Քրիստոնեայ մարդը նախագահական և Իսլամական խորհրդարանի ընտրութիւններին մասնակցելով, վկայում է իրանում ապրող ժողովրդների միասնութեանը։
Ււրաքանչիւր յանձնառու քրիստոնեայ, տնտեսական և սոցիալական իրավիճակը բարելաւելու համար, իր թեկնածուներին գիտակցօրէն քւէարկելով, մանակից է դառնում երկրի ղեկավարման գործին, որովհետեւ ընտրութիւնները երկրի ղեկավարման ժողովրդական մասնակցութեան ոլորտներից մէկն է:

Քահանայ հայրը իր խօսքի միւս բաժնում ասաց․«Պօղոս և Պետրոս առաքեալներն թելադրում են, որ պիտի աղօթենք մեր երկրի առաջնորդների համար: Բոլորս էլ գիտենք, որ աղօթքն ու հաւատքը առանց գործի անօգուտ են: Այդ պատճառով նրանք Յակոբոս և Յովհաննէսի առաքեալներին ձայնակցելով, ասում են․«Լեզւով եւ խօսքով չսիրենք, այլ գործով եւ ճշմարտութեամբ»։

Այդ իրողութեան կենդանի վկան, մեր զոյգ պատգամաւորների Իսլամական խորհրդարանում եւ խորհրդարանական յանձնաժողովներում ներկայութիւնն է, որոնց միջոցով հայ ժողովուրդը եւս եկրի ղեկավարման գործում իր ներդրումն է կատարում։
Յիսուս Քրիստոսը սովորեցնում է, որ մենք երկքաղաքացի ենք: Մեզանից պահանջւում է ի դիմաց մեր ստացած արտօնութիւնների պարտաւոր ենք կատարել մեր քաղաքացիական պարտականութիւնները:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ