Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Չորեքշաբթի, թւականիս մայիսի 26-ի առաւօտեան Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Սրբազան Արք․ Սարգսեանի նախագահութեամբ` Կրօնական խորհուրդը, մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանի, գումարեց իր հերթական նիստը Ազգային առաջնորդարանի դահլիճում։
Հանդիպման ընթացքին գլխաւորութեամբ Սրբազան Հօր թողարկւեց ներքոյիշեալ յայտարարութիւնները․

Ա- Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 30 Մայիս 2021 թ.-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում (ի բացառեալ Ս. Գէորգ եկեղեցու) յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան 103-րդ տարեդարձի առիթով:
Իսկ յաւարտ Ս. Պատարագին կը կատարւի հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսէի, Բաշաբարանի, Սարդարապատի եւ այլ վայրերում տեղի ունեցած ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար։

Բ- Կրօնական խորհրդի որոշմամբ եւ հաստատմամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի նկատի առնելով համաճարակային սահմանփակումների վերացումն եւ կարմիր քաղաքների նւազեցման բերումով վերսկսւում են դռնբաց Կիրակնամտի շաբաթօրեայ ժամերգութիւններն ու Կիրակնօրեայ պատարագները։

Գ- Վերահաստատւեց 2019 թւականի կրօնական խորհրդի յունիս ամսի որոշումը, ըստ որի արգելւում է մկրտութեան եւ պսակի արարողութիւնների ընթացքին ոչ Քրիստոնեայ նկարահանողների եւ լուսանկարիչների մուտքը եկեղեցի։ Ուստի կրօնական ժողովի որոշմամաբ եւ Առաջնորդ Սրբազան Հօր կարգադրութեամբ արարողութիւնների տէրը պարտադրւած կը լինեն գրաւոր յանձնարարագրով երաշխաւորել այս պարագան։

Թ.Հ.Թ. Կրօնական խորհուրդ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ