Շնորհաւորանք «Էյդ Ֆեթր»-ի առիթով

Թեհրանի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, իր եւ Պատգամաւորական ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների եւ համայն հայութեան անունից «Էյդ է Ֆէթր»-ի առիթով շնորհաւորական ուղերձներ է յղել Իրանի յեղափոխութեան Առաջնորդ՝ Այաթ․ Խամէնիին, Իսլամական Հանրապետութեան յարգարժան նախագահ դոկտ. Ռոհանիին, Իսլամական խորհրդարանի նախագահ՝ դոկտ. Ղալիբաֆին, դատական իշխանութեան յարգարժան նախագահ՝ Այաթ․ Ռաիսիին և Իրանին իրենց ներդրումը կատարող բոլոր պաշտօնէութեան:

Ստորեւ ներկայացնում ենք Առաջնորդ Սրբազան Հօր Յեղափոխութեան Առաջնորդին ուղղւած շնորհաւորական ուղերձը։

Ողջունիւ եւ յարգանօք, անձնապէս եւ Պատգամաւորական ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների և համայն հայ համայնքի անունից, Ձերդ Գերազանցութեան շնորհաւորելով յառաջիկա «Ֆէթր» տօնը, Բարձրեալից ցանկանում ենք ընդունելի համարի ձեր պահքն ու երկրպագութիւնները։
Այսօր Իրանի պատւաւոր ժողովրդին ամէն բանից աւելի անհրաժեշտ է Աստւածային մխիթարութիւն և խաղաղութիւն: Խաղաղութիւն, որը վեր է մարդկային խօսքից և խորհուրդներից: Ուստի ներկայ ալեկոծ աշխարհում, միասիրտ եւ միահոգի Ամենակարող Աստծուց հայցում ենք խաղաղութիւն, համբերություն և պայծառ ապագայ Իրանի եւ իր քաջ ժողովրդի համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ