ԿՈՆԿՈՒՐՍԻ ԹԵՍՏԵՐԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Սոյն թւականի մայիսի 5-ին «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր Կոնկուրսի թեստերի բացատրական դասընթաց՝ 12-րդ դասարանի աշակերտների համար:

Յարգելով բոլոր առողջապահական կանոնները դասընթացին ներկայ էին 12-րդ դասարանի՝ 40 աշակերտներ, շուրջ 4 ժամ տևած դասընթացին, իր բացատրական տեղեակատւութիւնը ներկայացրեց համապատասխան մասնագետը: Հանդիպմանը ներկայ էր նաև Կրթական խորհրդի ատենադպիր՝ Մելինդա Քեարիմ Մասիհին:

Այսպիսի դասընթացները հնարաւորութիւն են ընձեռնում աշակերտներին տեղեկացւած լինելու եւ աւելի վստահ մասնակցելու կոնկուրսի քննութիւններին:

Կրթական խորհուրդը շնորհակալութիւն է յայտնում դասընթացը վարած մասնագէտից և «Շանթ-Մարիամեան» տեսչութեանը եւ ծնողական խորհրդի անդամներից, հանդիպման նախապատրաստական աշխատանքներին իրենց ցուցաբերած օժանդակութեան համար:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ