ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 18 Ապրիլի 2021;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Հինգշաբթի 13 Մայիսի 2021;
Համբարձման տօն

Կիրակի 16 Մայիսի 2021;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 09 Մայիսի 2021;
.Զ կիր Յինանց.Զ կիր Յինանց

Երկուշաբթի 10 Մայիսի 2021;
ԼԷ օր Յինանց

Երեքշաբթի 11 Մայիսի 2021;
Կրթական

Չորեքշաբթի 12 Մայիսի 2021;
ԼԹ օր Յինանց

Հինգշաբթի 13 Մայիսի 2021;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ

Ուրբաթ 14 Մայիսի 2021;
ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 15 Մայիսի 2021;
ԽԲ. օր Յինանց

Կիրակի 16 Մայիսի 2021;
Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 17 Մայիսի 2021;
ԽԴ օր Յինանց

Երեքշաբթի 18 Մայիսի 2021;
ԽԵ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԾԱՂԿԱԶԱՐԴԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Այս տարի մարտի 28-ին Հայ առաքելական եկեղեցին տօնեց Ծաղկազարդը։ Թեհրանի բոլոր եկողեցիներում եւս հաւատացեալների յատկապէս մանուկների մասնակցութեամբ տեղի ունեցաւ Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ խորհրդանշող թափօրի արարողութիւն, Սուրբ եւ Անմահ Պատարագ։

Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում պատարագիչն էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Արարողութեանը սպասարկում էին Արժ. Տ. Սարգիս եւ Տ. Արիստակէս քահանայ հայրերը։

Սրբազան Հայրը յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի անդրադառնալով օրւայ խորհրդին եւ օրւայ Աւետարանական հատւածներին ակնարկեց ժամանակի Երուսաղէմի ժողովրդի հոգեւոր կուրութեան` որոնք Քրիստոսի համար Ովսանաներ կոչելուց եւ Դաւթի տան թագաւոր հռչակելուց ճիշտ հինգ օր յետոյ գոչեցին խաչէ’ք նրան, խաչէ’ք նրան։ Նա Համեմատելով նրանց Երիքովի ճանապարհի վրայ նստած կոյրերի հետ ասաց. «Երիքովի կոյրերը Յիսուսին դեռ չտեսաց, միայն Նրա համբաւը լսելով դաւանեցին Դաւթի Որդի եւ Մեսիա, եւ ապաւինելով Նրա Աստւածային զօրութեան ու ողորմութեանը հայցելով արժանացան իրենց սեփական աչքերով տեսնել Տէրունի դէմքը, բայց Երուսաղէմի ժողովուրդը վայելելով նոյնիսկ Նրա հրաշքներն ու ուսուցումները ապերախտօրէն խաչ հանեց նրան, քանի որ հոգեպէս կոյր էին»:

Ապա անդրադառնալով տօնի եղանակին, ասաց, Աստծու փառքի համար՝ ամէն մարդ ներշնչւելով ծաղկազարդեան գարնանային մթնոլորտից, կոչւած է նորոգւելու եւ նոր մարդ դառնալու։ Նաեւ յաւելեց երբ մարդը փթթող կակաչներով լեցուն դաշտերի նման գեղեցիկ հագուստ է հագնում, իր ամբողջ էութեամբ Աստծու փառքն է պատմում։

Սրբազան Հայրը յիշատակելով Հին Կտակարանեան Մեսիական մարգարէութիւնները ասաց, «Քրիստոսը աւանակի վրայ նստած խոնարհութեամբ Երուսաղէմ մտնելով հաստատեց, որ ինքն է խոստացւած Մեսիան, թագաւորն ու Փրկիչը ու Խաղաղութեան Իշխանը։ Նա, որ հրեաների հոգեւոր կուրութեան պատճառով իւրաքանչիւր հրաշագործութիւնից յետոյ լռութեան էր հրաւիրում առաքեալներին, այս անգամ նոյն Ինքն Երուսաղէմի ժողովրդին մանուկից մինչեւ ծեր ոտքի հանեց, որոնք «Ովսանա ի Բարձունս օրհնեալ է Նա որ Տիրոջ անունով է գալիս» գոչելով, արմաւենիների ու ձիթենիների ճիւղերով դիմաւորեցին Նրան։

Որոհետեւ հասել էր ժամանակը, Իր մեսիա բացայայտելու եւ մարդկանց համար, իր անձը որպէս փրկագին տալու ճիշտ ժամանակը։

Սրբազան Հայրը անդրադառնալով Քրիստոսի աւանակի վրայ նստած Երուսաղէմ մուտքին` ակնարկեց, որ նա որպէս խաղաղութեան իշխան մեր աշխարհը եկաւ հաշտութիւն հաստատելու մարդու եւ Աստծու միջեւ։ Ապա եզրակացնելով յիշեց թէ ինչպէս մանուկները խանդավառութեամբ դիմաւորեցին Քրիստոսին։ Եւ այդ իսկ պատճառով Քրիստոնեայ եկեղեցին ծաղկազարդը մանուկների օր է հռչակել, եւ ամէն տարի ծնողները առաւօտը կանուխ իրենց երեխաների հետ՝ մոմ իրենց ձեռքերին բռնած մասնակցում են Ծաղկազարդի թափօրին, եւ ստանում են Աստւածային օրհնութիւն։ Ապա գնահատեց այն ծնողներին, որոնք առկայ համաճարակային դժւարութիւններին, ապաւինելով Աստծուն մասնակից դարձրեցին իրենց մանուկներին օրւայ խորհրդին։

Ի վերջոյ Առաջնորդ Սրբազան Հայրը անդրադառնալով հայ ժողովրդի ներկայ դժւարութիւններին քաջալերեց չընկճւել այլ հաւատքով եւ համբերութեամբ կեանքում պատահած պարտութիւնները յաղթանակի վերածել։

Դռնբացէք

Ծաղկազարդի երեկոյեան բոլոր եկեղեցիներում կատարւեց դռնբացէքի արարաողութիւնը, որը խորհրդանշում է վերջին դատաստանը։ Այս արարողութեան ժամանակ, որը կատարւում է երեկոյեան ժամերգութեան ընթացքին, տեղի է ունենում խորհրդանշանական խօսակցութիւն Քրիստոսի եւ Քահանայի միջեւ։ Բաց մեզ Տէր երգով քահանան Քրիստոսից խնդրորւմ է հաւատացեալներին ընդունի երկնային խորաններում։
Այս արարողութիւնը մեզ հոգեպէս ու հոգեւորապէս պատրաստում է վերջին դատաստանի համար։

Արարողութեան աւարտին Առաջնորդ Սրբազան հայրը յաւուր պատշաճի բացատրեց Դռնբացէքի հոգեւոր իմատը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com