Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Առաջնորդարանի Այցելութիւններ

Երկուշաբթի թւականիս 29 փետրւարի կէսօրից յետոյ ժամը 1-ին թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Ղոմի «Լուսաւոր ապագայ» կազմակերպութեան հաղորդակցութեան տնօրէն՝ դոկտ. Մոհամադ Ալի Մուսաւինասաբը, Ուսումնասիրութեան օգնական դոկտ. Այաթին եւ գիտաշխատող՝ դոկտ. Սամրաբին։

Հիմնարկութեան պատւիրակութիւնը պաշտօնապէս Սրբազան հօրը հրաւիրեցին իր բեղմնաւոր եւ լիցքաւորող դասախօսութեամբ հանդէս գալ 20 եւ 21 մայիսին հեռուստատեսութեան միջազգային համագումարների կենտրոնատեղիում։

Համագումարի ընդհանուր թեման է լինելու «Աբրահամեան կրօններում վերջին օրերի մասին եղած մարգարէութիւնները»։ Հանդիպման ընթացքին քննարկւեցին համագումարի ընթացքին թեմայի շինիչ եւ դաստիարակչական կողմերը։ 

Սրբազան հայրը ընդառաջելով պատւիրակութեան հրաւէրը իր գոհունակութիւնը յայտնելով իր օրհնանքի եւ գնահատանքի խօսքը ուղղեց նրանց։

Նոյն օրը ժամը 13։30-ին Առաջնորդ Սրբազան հայրը ընդունեց Փերիոյ Կրթասիրաց Միութեան նորընտիր վարչութիւնն ու Հաշւեքննիչ Մարմինը։

Սրբազան հայրը ողջունեց վարչութեան եւ Հաշւեքննիչ Մարմնի անդամ-անդամուհիներին, շնորհաւորեց նրանց եւ իր ուրախութիւնը յայտնեց վարչութեան մէջ երիտասարդների ներկայութեան, կարեւորութեամբ շեշտելով, որ մենք պէտք է վստահենք մեր երիտասարդութեան։

Այնուհետ վարչութեան անդամները Սրբազան հօր ներկայացրին իրենց ապագայ ծրագիրները միաժամանակ յայտնելով, որ վարչութիւնը բաւական դժւարութիւն ունի իր կենտրոնի սահմանափակ հնարաւորութիւնների պատճառով։ Սրբազան հայրը մեծապէս գնահատեց իրենց յանձնառու ու պատասխանատու գործելակերպը յաւելելով, որ մեր միութիւնները բոլորն էլ ամէն մէկը իրեն յատուկ դժւարութիւններ ունի, հարկ է վերանորոգ հաւատքով եւ առանց յուսահատութեան շարունակել աշխատանքը, քանի որ միութիւնները շատ կարեւոր դեր ունեն մեր գաղութի դաստիարակչական, մշակութային, մարզական ու բարեսիրական աշխատանքների ոլորտում։

Առաջնորդ Սրբազանը նոյն օրը ընդունեց ՓրոՖէսէոր դոկտ. Նորբերթ Հինթըրսթայնըրը որ Գերմանիոյ կաթոլիկ Աստւածաբանական Ֆակուլտետի գիտաշխատողներից է։ Յարգելի փրոՖէսէորը Իրան է եկած հրաւէրովը Թեհրանի Փիլիսոփայական Ֆակուլտետի եւ մտադիր է կազմակերպել երկուստէք Աստւածաբանութեան եւ Փիլիսոփայութեան ուսանողների երկխօսութեամբ յարաբերութիւնների մշակում։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ