Գումարւեց Պատգամաւորական ժողովի յանձնաժողովների նիստը

2021 թւականի փետրւարի 16-ի երեկոյեան գումարւեց 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի յանձնաժողովների նիստը:

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նորակառոյց սրահում երեկոյեան ժամը 5-ին մեկնարկած նիստը իր աշխատանքը սկսեց ատենապետութեամբ՝ Ժոզէֆ Մեհրաբեանի:

Նիստին մասնակցել էին՝ Հասարակական, Կրթական, Կազմակերպական եւ Բիւջէտային-տնտեսական յանձնաժողովների անդամ պատգամաւորները: Նիստի ընթացքում քննարկւեց համայնքային մի շարք կարեւոր թեմաներ ինչպիսիք՝ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի, Թեհրանի հայոց թեմի գերեզմանատների, ազգապատկան կալւածների, դպրոցների եւ այլ հարցեր, որոնց մասին զանազան գլուխների տակ ամփոփւած պատգամաւորները ներկայացնում էին իրենց տեսակէտները եւ կարծիքները:

ՊԺ-ի ատենապետը կարեւորեց, ի մասնաւորի՝ վերջին չորս տարիների ընթացքում համայնքային հարցերի վերաբերեալ հասարակութեանը իրազեկ պահելու անհրաժեշտութիւնը, եւ նշեց, որ այդ հարցով Պատգամաւորական ժողովը շուտով հանդէս է գալու պաշտօնական ամփոփ հաղորդագրութեամբ:

Լուրը՝ «Ալիք»-ից