Թեմական Խորհուրդը հիւրընկալեց Ռաշտի քաղխորհրդի ներկայացուցիչներին


Շաբաթ` թւականիս փետրւարի 6-ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում, հիւրընկալութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ճրտպ․ Նորայր Արամեանի, տեղի ունեցաւ թեմական խորհրդի անդամների եւ Ռաշտ քաղխորհրդի մշակութային եւ կրօնական հարցերով խորհրդատու՝ Հոջ․ իսլամ Մահմուդ Սեդրայի միջեւ խորհրդակցական հանդիպում։ Հանդիպմանը ներկայ էին թեմական խորհրդի ատենադպիր՝ պրն․ Վահէ Թարոյեանն ու Ազգային առաջնորդարանի դիւանապետ՝ պրն․ Զօրիկ Կարապետեանը։ Պրն․ Արամեանը ներկաների ծանուցումից յետոյ, յարգարժան հիւրին փոխանցեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի ողջոյնի խօսքը։

Ապա ներկաների միջեւ տեղի ունեցաւ խորհրդակցութիւն՝ Ռաշտ քաղաքում հայ համայնքին պատկանող կալւածների նպաստաւոր օգտագործման, պահպանման, նորոգման եւ իրաւական խնդիրների հանգուցալուծման եղանակների վերաբերեալ։

Հոջ․ իսլամ Սադրան եւս, իր հերթին, Աստւածային կրօնների յարաբերութիւնների եւ կրօնական փոքրամասութիւնների իրաւունքների պահպանման ծիրում, արծարծեց իր գործիական տեսակէտները։ Ապա ներկայացրեց մի հակիրճ զեկոյց վերոյիշեալ կալւածնեերի իրավիճակից, յոյս յայտնելով հոգեւոր դասի ներկայացուցչի ընկերակցութեամբ, Ռաշտ քաղխորհրդում կը հիւրընկալի թեմական խորհրդի պատւիրակութեան։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ