Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իրանի Իսլամական Յեղափոխութեան 37-րդ տարեդարձի տօնակատարութիւն՝ Հ.Մ.Մ.«Նայիրի» միութիւնում

Հ.Մ.Մ.«Նայիրի» միութեան Հանրային կապ - Ուրբաթ, փետրւարի 12-ին Հ.Մ.Մ.«Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում մեծ շուքով նշւեց Իրանի Իսլամական Յեղափոխութեան 37-րդ տարեդարձը:

Ծրագիրը սկսւեց Տէրունական աղօթքով ապա Իրանի հիմնով: Ցրւեց Դանիէլ Վարուժանի «Վիրաւոր»-ը պարսկերէնով՝ Արտոյտ Զոհրաբեանի արտասանութեամբ: Բացման խօսքը ընթերցւեց Արտոյտ Զոհրաբեանի միջոցով, ապա բեմ հրաւիրւեց ԻԻ Խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը օրւայ առիթով արտայայտւելու: Դրանից յետոյ տեղի ունեցաւ Թէո Մարգոսեանի պատրաստած ֆիլմը, որը հակիրճ նկարագրեց 37 տարիները: Ապա բեմ հրաւիրւեցին ԻԻ Խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանին, رئیس ستاد بزرگداشت حضرت امام سردار موحدی –ին, دبیر شورا یاری محله مجدیدیه آقایی مرادی نژاد-ը, دبیر شورا یاری محله کرمان آقای حق بیان-ը եւ Հ.Մ.Մ.«Նայիրի» միութեան նախագահ պրն. Ֆրէդ Աշուղեանը Զէյթուն թաղամասի հայ անձնուրացներին եւ նահատակների ընտանիքներին յուշանւէր շնորհելու: Վերջում 6 երգերով ելոյթ ունեցաւ Հայ կին միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը պրն. Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ: Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ մի համեստ ընդունելութիւն: 

Հարկ է նշել ծրագրին ներկայացել էին՝ ԻԻ Խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, رئیس ستاد بزرگداشت حضرت امام سردار موحدی –ը, քաղաքապետարանի Մաջիդիէյի եւ Քերմանի քաղխորհուրդի ներկայացուցիչները, Ազգային իշխանութեան Թեմական խորհրդի, Ալիք հաստատութեան ներկայացուցիչները, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի անձնուրացները եւ նահատակների ընտանիքները եւ այլ հայրենակիցներ:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ