Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



22 ԲԱՀՄԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Կրկին անգամ գտնւում ենք 22 Բահմանի՝ Իրանի Իսլամական Յեղափոխութեան յիշատակի ոգեկոչման առաջ։ Արդարեւ, ամէն տարի, յարատեւ ու յարաճում հաւատքով ու վառ յոյսով Իրանի ժողովուրդը նշում է Իրանի Իսլամական Յեղափոխութեան յաղթանակը։

Յաղթանակները ժողովրդի կեանքի աւիշ ու հոգեւոր սնունդ են տալիս։ Յեղափոխութիւնը նոր կեանքի հեռանկար է բաց անում տւեալ ժողովրդի կեանքում։

Քառասուն մէկ տարի առաջ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի առաջնորդութեամբ սկիզբ առած Իսլամական Յեղափոխութիւնը հանգիստ գնացք չունեցաւ. Յեղափոխութեան ներքին եւ արտաքին թշնամիները տենդային աշխատեցին առաջքը առնելու սկսւած յեղափոխութեան, սակայն իզուր, ժողովուրդը աչքերը յառած Իմամ Խոմէյնիին, շարունակեց իր պայքարը հաւատացած ըլլալով, որ յեղափոխութեամբ իր կեանքը նոր անկիւնադարձ է ունենալու։

Հանգուցեալ Իմամ Խոմէյնին ժողովրդամէտ իր յեղափոխութեամբ ոչ միայն Իրանի այլ ամբողջ տարածաշրջանի երկրների ժողովուրդների կեանքը ալեկոծեց եւ այդ ալեկոծումից ծնունդ առաւ նոր ընկերութիւն, որի գաղափարական աշխարհը հիմնւած էր կրօնական ճշմարտութիւնների եւ մարդկային ու բարոյական անժամանցելի արժէքների վրայ։

Ահա թէ ինչու համար Իրանի ժողովուրդը տէր եղաւ յեղափոխութեան եւ իր արեամբ այն պաշտպանեց երբ Սադդամեան յետադիմական րեժիմը Ամերիկայի քաջալերանքով պատերազմ յայտարարեց Իրանի դէմ եւ փորձեց խափանել յեղափոխութեան յառաջընթացը։

Իրանի Իսլամական համատարած Յեղափոխութեան հայ համայնքը եւս իբրեւ անբաժանելի մասնիկը իրանեան ընկերութեան, եղաւ Յեղափոխութեան կողքին եւ Իրան-Իրաքի պարտադրեալ պատերազմին իր արեան հեղումով իրանցի իսլամ իր եղբայրների կողքին կռւեց Իրանի ամբողջականութեան պահպանման ի խնդիր։

Այս օրերին Իրանի ժողովուրդը իր բոլոր խաւերով ապրում է երջանկութիւնը Յեղափոխութեան նւաճումների ու ձեռքբերած յաղթանակների։ Յեղափոխութեան առաջնորդ Այաթոլահ Խամենէյին իմաստուն առաջնորդութեամբ շարունակում է իր յաղթական գնացքը բոլոր բնագաւառներում։

Իրանի Իսլամական Յեղափոխութեան քառասուն մէկերորդ տարեդարձի առիթով երախտագիտութեամբ յիշում ենք Յեղափոխութեան ռահվիրա հանգուցեալ Իմամ Խոմէյնուն եւ բոլոր նրանց ովքեր իրենց նահատակութեամբ նւիրականացուցին Յեղափոխութիւնը։ Շնորհաւորում ենք Իսլամական Յեղափոխութեան ռահվիրա Այաթոլլահ Խամենէին, Հանրապետութեան նախագահին եւ ողջ պետական կառոյցին եւ Իրանի ազնիւ ժողովրդին։

Խաղաղութի՜ւն Յեղափոխութեան նահատակների հոգիին։

Փա՜ռք եւ պատիւ Իրանի ժողովրդին, որ տէր ու պաշտպան է կանգնել ու կանգնում է իր երկրին եւ Յեղափոխութեան։
Եւ հազար փա՜ռք Յեղափոխութեան պաշտպան զօրքին ու բանակին որ աչալուրջ կերպով հսկում ու պահպանում է երկրի խաղաղութիւնը։
Անսասան մնայ Իրանը իր ժողովուրդով։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
28 Յունւար 2020
8 Բահման 1398

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 16 Ապրիլի 2024;
ԺԷ օր Յինանց

Չորեքշաբթի 17 Ապրիլի 2024;
ԺԸ օր Յինանց

Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ