Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան Հօր Այցելուները Յունւարի 30-ին

Շաբաթ, յունւարի 30-ին Սրբազան Հայրը ընդունել է այցելուներ՝

- Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի Պատասխանատուներին 

- Հ. Հ. Արտակարգ եւ Լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանին

 

Շաբաթ 30 յունւար 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան Կենտրոնի հովանու ներքեւ գործող Կրօնների Երկխօսութեան կենտրոնի տնօրէն՝ դոկտ. Ալի Մոհամադ Հելմիին եւ իր օգնական տկն. Ռաշիդբէգին, որոնք եկել էին տօնական օրերի շնորհաւորութեան եւ միաժամանակ Կենտրոնի եւ Կիլիկոյ Կաթողիկոսութեան միջեւ երկխօսութեան աշխատանքների շարունակման համար խորհրդակցելու Սրբազան հօր հետ։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց նրանց, շնորհակալութիւն յայտնեց իրենց բարեմաղթութիւնների համար եւ յաջողութիւն մաղթեց իրենց։

Այնուհետեւ խօսւեց յառաջիկայ տարւայ ընթացքին Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Կենտրոնի միջեւ տեղի ունենալիք երկխօսութեան թւականի եւ թեմայի շուրջ, որպէս շարունակութիւն նախորդ տարիների համագործակցութեան։

Յայտնենք, որ երկար տարիներ ի վեր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնն ու Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կենտրոնը համատեղ համագումարներ են կազմակերպում Թեհրանում եւ Անթիլիասում-Լիբանան։ Այս տարւայ համագումարը տեղի է ունենալու Թեհրանում Հոկտեմբեր-Նոյեմբեր ամիսների ժամանակահատւածում։

Նոյն օրը կէսօրին Սրբազան հայրը ընդունեց Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր դեսպան պրն. Արտաշէս Թումանեանը։ 

Առաջնորդ Սրբազանն ու պրն. դեսպանը գոհունակութեամբ խօսեցին Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ տակաւ առ տակաւ զարգացող յարաբերութիւնների մասին։ 

՛՛ Մենք միշտ գոհունակութեամբ հետեւում ենք երկու երկրների միջեւ զարգացող յարաբերութիւններին, ասաց Սրբազան հայրը, որովհետեւ Հայաստանի վերանկախացման առաջին օրւանից Իրանի Իսլամական Հանրապետութիւնը եղել է Հայաստանի կողքին, եզրակացրեց Սրբազան հայրը։ Խօսւեց նաեւ Հ. Հ. դեսպանութիւն Ազգային Առաջնորդարան յարաբերութիւնների մասին։ Վերջում Սրբազան հայրը յաջողութիւն մաղթեց պրն. դեսպանին եւ դեսպանատան ողջ անձնակազմին։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ