ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 16 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 17 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 18 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 19 Սեպտեմբերի 2021;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 20 Սեպտեմբերի 2021;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 21 Սեպտեմբերի 2021;
Պահք

Չորեքշաբթի 22 Սեպտեմբերի 2021;
Պահք

Հինգշաբթի 23 Սեպտեմբերի 2021;
Պահք

Ուրբաթ 24 Սեպտեմբերի 2021;
Պահք

Շաբաթ 25 Սեպտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Այցելութիւններ ազգային առաջնորդարան

Անցեալ շաբաթւայ ընթացքին Սրբազան Հայրն ընդունել է տարբեր այցելուների որոնցից են՝

  • Թեհրանում գերմանախօս եկեղեցու Ներկայացուցիչները
  • Ապահովութեան Նախարարութեան բարձրաստիճան երկու պաշտօնեաները
  • Իմամ Սատրի Ուսումնասիրական եւ Մշակութային  Կենտրոնի Տնօրէնուհին
  • Հ.Բ.Ը. Միութեան վարչութեան Անդամները

Չորեքշաբթի 20 յունւար 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանում գերմանախօս եկեղեցու վերապատւելի Ինկոն ընկերակցութեամբ իր հաւանական յաջորդին վերապատւելի Քիրթսնի եւ իր ամուսնուն Մատթէի։ 

Սրբազան հայրը ողջունեց հիւրերին, բարի գալուստ մաղթեց վեր. Քիրթստնին եւ իր ամուսնուն եւ յաջողութիւն մաղթեց իրենց առաքելութեան մէջ։

Նոյն օրը ժամը 11-ին Սրբազան հայրը ընդունեց ընկերային ապահովութեան նախարարութեան բարձրաստիճան երկու պաշտօնեաներ՝ երկրաչափ պրն. Զարէի եւ պրն. Միրզայի, առաջնորդութեամբ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցական խորհրդի նախկին ատենապետ պրն. Խեչօ Խեչումեանի։ 

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց իր հիւրերին, որոնց ծանօթ էր եւ շնորհակալութիւն յայտնեց իրենց այցելութեան համար եւ յաջողութիւն մաղթեց իրենց։ 

Յայտնենք որ երկրաչափ պրն. Զարէին, Թեհրանի 8-րդ շրջանի նախկին քաղաքապետն էր եւ իբրեւ այդպիսին մեծապէս օգտակար եղած էր շրջանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցուն եւ շրջանի հաստատութիւններին։

Հինգշաբթի 21 Յունւար 2016-ի առաւօտեան Սրբազան հայրը ընդունեց հանգուցեալ Իմամ Սատրի ուսումնասիրական եւ մշակութային կենտրոնի տնօրէնուհի տիկին Հուրա Սատրին, որ դուստրն է հանգուցեալ Իմամի։

Տիկին Սատրը եկած էր անձամբ հրաւիրելու Սրբազան հօր Փետրւարի կէսերին Ղոմում տեղի ունենալիք միօրեայ համագումարի նւիրւած հանգուցեալ Իմամին։

Սրբազան հայրը մեծապէս գնահատեց տիկին Սատրին իր կատարած աշխատանքի համար, յաջողութիւն մաղթեց իրեն յոյս յայտնելով, որ կը կարողանայ մասնակցել վերոյիշեալ համագումարին, որի գլխաւոր թեման է երկխօսութեան անհրաժեշտութիւնը այսօրւայ մեր կեանքում։

 

Նոյն օրը ժամը 11։30-ին Սրբազան հայրը ընդունեց Հ.Բ.Ը. Միութեան վարչութեան փոխ ատենապետ պրն. Նժդեհ ՄութաՖեանին ընկերակցութեամբ արւեստագէտ պրն. Հայրիկ Աղանեանի եւ Վանաձորից (Հայաստան) ժամանած բեմադրիչ՝ պրն. Համլէտ Կիւլզադեանի, որ Թեհրան եկած է Հ.Բ.Ը. Միութեան հրաւէրով, Միութեան թատերախումբի աշխատանքներին մասնակցելու համար։

Սրբազան հայրը իր ուրախութիւնը յայտնեց մեր միութիւնների եւ Հայաստանի արւեստագէտների միջեւ զարգացող համագործակցութեան համար եւ յաջողութիւն մաղթեց պրն. Համլէտ Կիւլզադեանին իր առաքելութեան մէջ։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com