ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 16 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 17 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 18 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 19 Սեպտեմբերի 2021;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 20 Սեպտեմբերի 2021;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 21 Սեպտեմբերի 2021;
Պահք

Չորեքշաբթի 22 Սեպտեմբերի 2021;
Պահք

Հինգշաբթի 23 Սեպտեմբերի 2021;
Պահք

Ուրբաթ 24 Սեպտեմբերի 2021;
Պահք

Շաբաթ 25 Սեպտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հ. Մ. «Սիփան» միութեան յարկի ներքոյ՝ Քրիստոնեայ-իսլամ երկխօսութիւնը՝ համաշխարհայնացման ներկայ փուլում թեմայով

«ԱԼԻՔ» - Երկխօսութիւնը գոյանում է այն ժամանակ, երբ կողմերը իրար չհասկանալու կողմն են բացայայտում: Այսօրինակ մեկնաբանութեամբ էր, որ երեքշաբթի, յունւարի 19-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան նախաձեռնած դասախօսական երեկոյին Սրբազան Հայրը ելոյթ ունենալով, խօսեց կրօնների միջեւ իր հարիւրամեակների պատմութեամբ երկխօսութեան շարունակականութեան, ինչպէս նաեւ միմեանց դաւանանքի կապակցութեամբ գիտակցութեան եւ տեղեկացւած լինելու կարեւորութեան շուրջ:

Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ներկայացնելով իր սեփական գործունէութեան փորձառութիւնից հատւածներ, լսարանի ուշադրութիւնը հրաւիրեց երկխօսութեան միջոցով փոխըմբռնման հասնելու անհրաժեշտութեանը: Նոյն այս գլխի տակ էր, որ լսարանի կողմից բարձրացւած այն հարցին, թէ՝ երկրում երբեմն կրօնական միջոցառումների ընթացքում ականատեսն ենք լինում մեր՝ հայ քրիստոնեայի հաւատքն ու զգայնութիւնները անտեսող քարոզչութեանը, որին թեմիս առաջնորդը պատասխանելով նշեց, որ նման դրւագների արձանագրման դէպքում չի ուշացել մեր պաշտօնական արձագանգն ու ներկայացւած բողոքագիրը: Նա օրինակներ նշելուց յետոյ անդրադարձաւ նաեւ այն խնդրին, որտեղ երբեմն այդ քարոզչութեան կենտրոնում են յայտնւում հայկական անունների անմիջական մասնակցութեան դէպքեր: «Եթէ իւրաքանչիւր հայ իր ազգային-կրօնական գիտակցութեան սահմաններն ընդլայնի, ապա այդօրինակ ոտնձգութեան դէպքերը նոյնպէս կը նւազեն»,- յատուկ կարեւորութեամբ նշեց Սրբազան Հայրը, միաժամանակ ցաւ յայտնելով, որ համայնքը նոյնպէս պիտի գիտակցի իր որդեգրած մօտեցումները եւ զգուշանալ սեփական սխալը համայնքի վրայ բարդելու խնդրից:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com