ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 16 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 17 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 18 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 19 Սեպտեմբերի 2021;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 20 Սեպտեմբերի 2021;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 21 Սեպտեմբերի 2021;
Պահք

Չորեքշաբթի 22 Սեպտեմբերի 2021;
Պահք

Հինգշաբթի 23 Սեպտեմբերի 2021;
Պահք

Ուրբաթ 24 Սեպտեմբերի 2021;
Պահք

Շաբաթ 25 Սեպտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդին փոխանցւեց՝ Միաստւածային կրօնների հետեւորդների նահատակների յիշատակի մեծարման համաժողովի հրաւէրը

Թեհրանի հայոց ազգային առաջնորդարանում Թեհրանի պահակազօրի Սրբազան պաշտպանութեան կոթողների պահպանման եւ արժէքների տարածման կազմակերպութեան պատասխանատու զօրավար Մոջթաբա Ասկարու ներկայութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդին փոխանցւեց Միաստուածային կրօնների նահատակների յիշատակի մեծարման համաժողովին մասնակցելու հրաւէրը:

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն այս հանդիպման ժամանակ շնորհաւորելով նոր տարին ասաց. «Նոր տարւայ միջոցառումների ժամանակ միմեանց տեսութեան են գնում ընտանիքի անդամները եւ ես այսօր ձեզ հանդիպելով ձեզ համարում եմ մեր ընտանիքի անդամները: Այս օրերը առիթ են ստեղծում, որպէսզի մենք միասին աղօթենք մեր սիրեցեալ հայրենիքի ու ժողովրդի համար եւ հայցենք առ Աստւած որ մեզ հեռու պահի բոլոր տեսակի չարիքներից»:

Սրբազան հայրը մատնանշելով այն կէտը, որ տարւայ առաջին օրը նաեւ աղօթել է յեղափոխութեան մեծայարգ առաջնորդի առողջութեան համար, ասաց. «Միշտ էլ Բարձրեալից խաղաղութիւն եմ հայցում մեր սիրելի հայրենիք՝ Իրանի ժողովրդին, քանզի մենք նկատում ենք, որ Իրանի շուրջն անհանդարտութիւն է տիրում: Իհարկէ երախտապարտ ենք Աստծուն, որ Իրանը խաղաղութեան ու անդորրի երկիր է եւ Իրանի կառավարութիւնն ու ժողովուրդը միւս խաղաղատենչ ժողովուրդների հետ ձգտում են խաղաղութիւն հաստատել տարածաշրջանում: Մենք գիտենք, որ Իրանը մեծ ջանք է գործադրում հանուն Սիրիայում խաղաղութեան ու անդորրի հաստատման եւ վստահ ենք, որ ի վերջոյ կյաղթի արդարութիւնը եւ աշխարհը կիմանայ, որ Իրանն ու նրա դաշնակիցները միշտ էլ ճշմարտութեան կողմնակից են եղել ու լինելու են եւ այս խոհերով է, որ կրկին ողջունում եմ ձեզ եւ ուրախ եմ ձեզ հանդիպելու համար»:

Գերշ. Տէր Սեպուհ Արք. Սարգսեանը մատնանշելով այն կէտը, որ իր աղօթքներում նաեւ յիշում է ԻԻՀ-ի պահակազօրին ու բանակին, ասաց. «Իրանում կրօնական փոքրամասնութիւնների վիճակը նման չէ Սաուդեան Արաբիային կամ որեւէ այլ երկրի եւ իրանահայութիւնը բազմաթիւ ազատութիւններ ունի եւ ես վկան եմ այս ճշմարտութեան»: 

Նա ակնարկելով յունւարի վերջին կայանալիք Միաստւածային կրօնների նահատակների յիշատակի մեծարման համաժողովին, ասաց. «Գնահատելի ու գովելի է ցանկացած միջոցառում, որի նպատակն է մեծարել նահատակներին, քանզի նահատակները համարւում են իւրաքանչիւր ընտանիքի ու ժողովրդի մեծայարգ անդամները, որոնք իրենց արիւնն են նւիրաբերել յանուն երկրի տարածքային ամբողջականութեան պահպանման»: «Նահատակութիւնը թէեւ բարձր պաշտօն է համարւում, սակայն դա չի կարելի սահմանափակել կրօններով, քանզի դա մարդկային վեհ արժանիք է»,-ավելացրեց Սրբազան Հայրը:

Առաջնորդ Սրբազան հայրն աւելացրեց. «Ամէն անգամ երբ որեւէ վտանգ սպառնացել է Իրանը եւ նրա դէմ յարձակում է իրականացւել, բոլորը՝ թէ քրիստոնեայ, զրադաշտական ու հրեայ եւ թէ մուսուլման, ոտքի կանգնելով պաշտպանել են հայրենիքը եւ ես անձամբ երբ այցելութեան եմ գնում նահատակների ընտանիքներին ասում եմ, որ այս նահատակը միայն ձեր զաւակը չէ, այլ նա պատկաում է Իրանի ժողովրդին, որովհետեւ նահատակւել է Իրանի ու նրա ժողովրդի համար»:

Նա ընդգծելով այն կէտը, որ մենք շարունակ մեծարում ենք նահատակութեան փիլիսոփայութիւնն, ասաց. «Պիտի գնահատել նրանց ովքեր մեծարում են նահատակներին: Մենք էլ տարբեր առիթներով մասնակցում ենք նահատակների մեծարման միջոցառումներին եւ այդ կապակցութեամբ տարւայ ընթացքում երկու անգամ՝ Մեռելոցի օրերին, գնում ենք հանգստարաններ եւ աղօթում ենք նահատակների հոգու խաղաղութեան համար,որովհետեւ նահատակները ուժ ու հզօրութիւն են փոխանցում ժողովրդին եւ մենք նրանց համար աղօթելով զօրութիւն ենք ստանում»:

Սրբազան հայրն իր արտայայտութիւնների աւարտին ասաց. «Կրկին ողջունում եմ մեծայարգ առաջնորդ Այաթօլլահ Խամենէուն եւ Իրանի ժողովրդին ու կառավարութեանըեւ երկրի բոլոր պատասխանատուներին եւհայցում եմ առ բարձրեալն Աստւած, որ աստւածային իմաստնութիւն օժտի նրանց, որպէսզի երկիրը ղեկավարեն խոհեմութեամբ»:

Հանդիպման ժամանակ Թեհրանի պահակազօրի Սրբազան պաշտպանութեան կոթողների պահպանման եւ արժէքների տարածման կազմակերպութեան պատասխանատու զօրավար Ասկարին շնորհակալութիւն յայտնելով Սրբազան հօրն, ասաց. «Նոր տարին շնորհաւորում ենք ձեզ եւ բոլոր քրիստոնեաներին եւ ձեզ հրաւիրում ենք մասնակցելու յունւարի 27-ին կազմակերպւելիք Միաստւածային կրօնների նահատակների յիշատակի մեծարման համաժողովին, քանզի մեր համոզում է, որ հոգեւորականները, լինեն նրանք քրիստոնեայ թէ մուսուլման, իրենց սուրբ շնչով բարիք են փոխանցելու միջոցառմանը»:

Նա աւելացրեց.«Այս համաժողովը հետապնդում է երկու նպատակ. մեծարել նահատակներին եւ մեծացնել կանխարգելման ուժը, որպէսզի թշնամին իմանայ, որ Իրանում տարբեր կրօնների ու ազգութիւնների միջեւ գոյութիւն ունեցող միասնականութեամբ չի կարող աչք յառել այս երկրինու եթէ թշնամին որեւէ քայլ ձեռնարկի մեր սիրելի հայրենիքի դէմ մեր միասնականութամբ կտրուկ պատասխան ենք տալու նրան»:

Յիշեցնենք, որ Միաստւածային կրօնների նահատակների յիշատակի մեծարման համաժողովը հինգշաբթի յունուարի 27-ին տեղի կունենայ Թեհրանի «Բահման» մշակոյթի տանը

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com