Կիրակի յունւարի 17-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց թեմիս հաշւեքննիչ մարմինը, որ իր լրիւ կազմով ներկայացաւ Սրբազան Հօրը՝
- Ռուբիկ Բալալեան՝ Ա. Ատենապետ
- Հայդուկ Մուրադխանեան՝ Բ. Ատենապետ
- Արին Խոսրովեան՝ Ա. Ատենադպիր
- Զօրիկ Ֆարհադեան՝ Բ. Ատենադպիր
- Գրիշ Մանուկեան՝ անդամ
- ՌաՖՖիկ Բէգիջանեան՝ անդամ
- Անի Իսկանդարեան՝ անդամ
- Էլին Հայրապետեան՝ անդամ
- Լեռնիկ Քեշիշեան՝ անդամ
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց մարմնի անդամները, իր ուրախութիւնը յայտնեց կազմին, երիտասարդ անդամների համար և յաջողութիւն մաղթեց բոլորին:
Հաշւեքննիչ մարմնի ատենապետ՝ պրն. Ռուբիկ Բալալեանը ամփոփ զեկոյց ներկայացրեց:
Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց կառոյցների համագործակցութեան և յատկապէս Հաշւեքննիչ Մարմնի անդամների սիրով օծուն համագործակցութեան համար: