ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 16 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 17 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 18 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 19 Սեպտեմբերի 2021;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 20 Սեպտեմբերի 2021;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 21 Սեպտեմբերի 2021;
Պահք

Չորեքշաբթի 22 Սեպտեմբերի 2021;
Պահք

Հինգշաբթի 23 Սեպտեմբերի 2021;
Պահք

Ուրբաթ 24 Սեպտեմբերի 2021;
Պահք

Շաբաթ 25 Սեպտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՍՏՒԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ ԼԻԶԲՈՆՈՒՄ

2016-ի յունւարի 11-ից 14-ը, Փորթուքալիայի մայրաքաղաք Լիզբոնում գումարւեց Միջին Արեւելքի, Հիւսիսային Ափրիկէի եւ Եւրոպայի երկրների աստւածաշնչական ընդհանուր քարտուղարների եւ պատասխանատուների տարեկան ընդհանուր ժողովը, որի կազմակերպիչ յանձնախմբի ատենապետն էր դոկ. Հրայր Ճէպէճեանը։

Նկատի ունենալով Թ. Հ. Թ. առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տարիների փորձը Լիբանանի եւ Սուրիոյ աստւածաշնչային ընկերութեան հետ, որպէս ընկերութեան հոգաբարձութեան անդամ, հրաւիրւած էր սոյն ժողովին։

Երեք օրերի վրայ երկարաձգւած աշխատանքային նիստերի ընթացքին շրջանները ներկայացուցին իրենց աշխատանքներն ու աստւածաշնչային ընկերութիւնների դիմագրաււած մարտահրաւէրները։ Ժողովականները կարեւորութեամբ շեշտեցին Աստծու խօսքին տարածման անհրաժեշտութիւնը ինչպէս նաեւ իսլամ-քրիստոնեայ համատեղ եւ փոխադարձ սիրով ու յարգալից համակեցութիւնն ու Աստծու խօսքը հաւատացեալներին իրենց մայրենի լեզւով հասցնելու պարագան։

Ժողովի ընթացքում ելոյթ ունեցաւ նաեւ Սեպուհ Արքեպիսկոպոս, որ նախ ողջունեց ներկաներին, իր ուրախութիւնը յայտնեց ժողովին մասնակցելու համար եւ այնուհետ անդրադարձաւ Թեհրանի թեմում քրիստոնէական դաստիարակութեան շրջագծում կատարւած կազմակերպչական եւ հրատարակչական աշխատանքներին, որոնք կատարւում են առանց որեւէ մէկ դժւարութեան, ընդհակառակը կառավարութիւնը քաջալերում է մեր աշխատանքները, որով մենք մեր ժողովրդի հաւատքն ենք զօրացնում։

Ժողովական իր աշխատանքների կողքին Սեպուհ Սրբազանը երկու առիթներով այցելեց Գալուստ Կիւլպենկեան հաստատութիւնը եւ յատուկ հանդիպում ունեցաւ հաստատութեան հայկական բաժանմունքի տնօրէն՝ պրն. Ռազմիկ Փանոսեանին եւ ծրագրաւորումի պատասխանատու՝ տկն. Անի Կարմիրեանին հետ. Սրբազանը նախ իր ուրախութիւնը յայտնեց այս հանդիպման առիթով եւ այնուհետեւ լայն բացատրութիւններ տւեց հայ համայնքի մասին ընդհանրապէս եւ թեհրանահայ համայնքի մասին մասնաւորապէս։

Հանդիպման աւարտին Սրբազան հայրը պրն. Փանոսեանի եւ տկն. Անի Կարմիրեանին պաշտօնապէս Թեհրան հրաւիրեց։

Գալուստ Կիւլպենկեան հաստատութիւն տրւած այցելութիւնը առիթը եղաւ նաեւ Սրբազանին այցելելու հաստատութեան գեղեցիկ ու հարուստ թանգարանը։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com