Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իրանի իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան Նախարարութեան Պատւիրակութեան Այց

Ամանորի կապակցութեամբ, Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան Նախարարութեան Մշակութային Հարցերով Տեղակալ(معاون امور فرهنگی وزارت فرهنگ و ارشاد اسلامی) ՝ Սէյէդ Աբբաս Սալեհին, Հաւաքականութիւնների եւ Մշակութային Աշխատանքների Գերատեսուչ (مدیرکل مجامع و فعالیتهای فرهنگی) ՝ դոկտ. Ֆէրէյդունիի, Մշակութային Տեղակալութեան Մշակութային Հարցերի խորհրդական(مشاور فرهنگی معاونت فرهنگی) ՝ պրն. Ռէզւանիի եւ Կրօնական Փոքրամասնութիւնների Վարչութեան պատասխանատու(مسئول اداره اقلیتهای دینی) ՝ պրն. Թաղաւիի ընկերակցութեամբ այցելեց Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ հանդիպում ու զրոյց ունեցաւ Թեհրանի Հայոց Թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:

Իրանի իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային հարցերով տեղակալը նոր տարւայ կապակցութեամբ շնորհաւորելով քրիստոնեաներին ու յատկապէս իրանահայութեանն ասաց. «Մեզ համար պատիւ է նոր տարւայ առիթով այս հանդիպումը: Ամանորը հանդիպման եւ հին ու խոր բարեկամութիւնների վերահաստատման առիթ է համարւում»:

Նա աւելացրեց. «Աստւածային կրօնների հետեւորդները պատկանում են մի ընտանիքի եւ կիսում են միմեանց ուրախութիւնն ու վիշտը: Ամանորեան ու Ս. Ծննդեան տօները միայն քրիստոնեաներին չեն պատկանում, այլ նաեւ համարւում են մեր տօնը եւ մենք ուրախ ենք տեսնելով մեր հայրենակիցների ուրախութիւնը: Նաեւ ուրախ ենք, որ այս տօնական օրերին նաեւ աղօթում էք իրանցի հայրենակիցների համար»:

Սալեհին ակնարկելով Իրանում քրիստոնեաների ու մուսուլմանների խաղաղ ու երկարատեւ համակեցութեանն ասաց. «Մենք պատմութեան ընթացքում կիսել ենք միմեանց ուրախութիւնն ու վիշտը եւ խոր կապեր ենք ունեցել: Այսօր աշխարհում կրօններին սպառնացող պայմանները ընդհանուր բնոյթ են կրում: Ներկայ դրութեամբ սրբութիւնը վերացւում է աշխարհից եւ փլուզումն ու բարոյական ախտերը  վնասում են հասարակութիւններին: Հետեւաբար հանուն աշխարհի ու մարդ արարածի գոյատեւման, միաստւածային կրօնները կարող են ելքեր գտնել՝ մարդկութեանն այս վիճակից փրկելու համար»:

Նա աւելացրեց. «Այսօր միաստւածային կրօնների հետեւորդներն, այդ թւում մուսուլմաններն ու քրիստոնեաները կարող են առաւել քան երբեւէ իրար կողքի լինել եւ կարգաւորել բարդութիւնները: Միեւնոյն ժամանակ համաշխարհային վտանգները վերածւել են տարածաշրջանային սպառնալիքների եւ տարածաշրջանը դրել են նեղ կացութեան մեջ: Այս պայմաններում միաստւածային կրօնների հետեւորդների համագործակցութիւնը կարող է խաղաղութիւն, արդարութիւն ու բարոյականութիւն հաստատել աշխարհում եւ դա առաւել քան երբեւէ անհրաժեշտ է համարւում»:

«Իրանում կրօնների համակեցութհան յարմար պայմանները նման առիթ են ստեղծում: Յոյսով ենք, որ Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդն ու Մոհամմէդ մարգարէյի ծննդեան տօնը աշխարհում լաւ իրադարձութիւնների աւետաբեր կը լինեն»:

Հանդիպման ընթացքում, անդրադառնալով Յիսուս Քրիստոսի եւ Մոհամմէդ Մարգարէյի ծննդեան տօները համընկնելու  բարեբաստիկ առիթին, Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Արք. Սարգսեանն ասաց. «Քրիստոնէութեան եւ իսլամ կրօնների ուսուցումները բազում ընդհանրութիւններ ունեն եւ պիտի փորձել միաբանութիւն ստեղծել քրիստոնեաների ու մուսուլմանների միջեւ»:

Անդրադառնալով Իրանի շուրջ առկայ տարածաշրջանային սպառնալիքներին, գերաշնորհ Սրբազան Հայրն ասաց. «Հազար անգամ Աստծուն փառք եմ տալիս, որ Իրանում չկան այն խնդիրները, որոնց առջեւ կանգնած են հարեւանները»:

Հանդիպման ընթացքում Հաւաքականութիւնների եւ Մշակութային Աշխատանքների գերատեսուչ՝ Ալի Ֆէրէյդունին զեկուցեց կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների համար դէպի Ղոմ քաղաքը կազմակերպւած մշակութային շրջագայութեան կապակցութեամբ եւ ասաց, որ իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան հաւաքականութիւնների գրասենեակը ապագայում էլ կրօնների մերձեցման նպատակով նման մշակութային շրջագայութիւններ է կազմակերպելու:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ