Իրանի Փոքրամասութիւնների և Միաստւածութեան Կրօնների Հետևորդներին Նւիրւած Համագումար

Թւականիս երկուշաբթի, յունւարի 4-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռուբէն Կարապետեանը, նոյն խորհրդի փոխատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, Սարդարապատ, Սիփան, Հ.Ու. Չարմահալ, Նայիրի, Րաֆֆի և Արարատ միութիւնների նախագահները և նոյն միութիւններից մի խումբ երիտասարդ մարզիկներ մասնակցեցին «Իրանի Փոքրամասութիւնների և Միաստւածութեան Կրօնների Հետևորդներին Նւիրւած Համագումար»-ին:

Սոյն համագումարը կազմակերպւել էր Իրանի Ազգային Գրադարանում, Հօջաթօլէսլամ վալմոսլեմին Ալի Իւնէսի, Կրօնական Համայնքների Հարցով Հանրապետութեան Նախագահի Յատուկ Օգնականի գրասենեակի կողմից, Քրիստոսի ծննդեան և Մոհամմէդ Մարգարէի ծննդեան թւականի զուգադիպութեան առիթով:

Սրբազան Հայրը յատուկ ելոյթ ունեցաւ՝ «Քրիստոնէութեան և Իսլամութեան Հասարակաց կէտերն ու համագործակցութեան դաշտը» թեմայով:

Իր դասախօսութեան մէջ Սրբազան Հայրը շեշտեց կարևորութիւնը երկու կրօնների հետևորդների միջև համագործակցութեան, յատկապէս ներկայ ժամանակահատւածում երբ դիմագրաւում ենք բազմատեսակ մարտահրաւէրները:

Վերջում տարբեր ասպարէզներում աշխատողների պարգևատրեցին:  Պարգևատրւեցին նաև երկու հայ մարզիկներ՝ Անդրանիկ Թէյմորեանը և Էդմոնդ Բազիկը: