ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ ԵՒ ՄԱՏԱՂՕՐՀՆԷՔ Ս. ՍԱՐԳԻՍ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ Ս. ՍԱՐԳԻՍ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսու յայտնում ենք  Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին, որ շաբաթ 23 Յունւար  2016-ի Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Արդարեւ, այս առիթով շաբաթ 23 Յունւար 2016-ին մատուցւելու է հանդիսաւոր  Ս. եւ անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում. կը պատարագի եւ յաւուր պատշաճի կը քարոզի թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը

Սկիզբ ժամերգութեան ժամը 9.00-ին
Ս. Պատարագ ժամը 10.00-ին
Քարոզ ժամը 11.00-ին

Պատարագի աւարտին տեղի է ունենալու մատաղի օրհնութիւն։

Ս. Սարգիս Զօրավարի եւ որդուն՝ Մարտիրոսի տօնի առիթով չորեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ 20-22 Յունւար 2016-ի երեկոյեան ժամը հինգին տեղի է ունենալու երեկոյեան հսկումի արարողութիւն եւ քարոզախօսութիւն:

Սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու հսկումի եւ Ս. Պատարագի հոգեպարար արարողութեան, հաղորդւելու տօնին խորհրդով եւ առաւել եւս կենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատը:

Ս. պատարագի երգեցողութիւնը կատարելու է Ս. Սարգիս եկեղեցու երգեցիկ խումբը ղեկավարութեամբ Դոկտ. Էլիբս Մասեհեանի:

Նրանք ովքեր մատաղ եւ կամ խորհուրդ ունեն, թող ազնիւ լինեն դիմելու Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդին Ազգային Առաջնորդարան: