ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 19 Յուլիսի 2021;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին եւ քառասուն եւ հինգ վկայիցն, եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ եւ Քրիստինեայ

Երեքշաբթի 20 Յուլիսի 2021;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 21 Յուլիսի 2021;
Պահք

Հինգշաբթի 22 Յուլիսի 2021;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 23 Յուլիսի 2021;
Պահք

Շաբաթ 24 Յուլիսի 2021;
Սրբոցն որդւոց եւ թոռանց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ՝Արիստակիսի, Վրթանիսի,Յուսկանն Գրիգորիսի եւ Դանիէլի։

Կիրակի 25 Յուլիսի 2021;
Վարդավառի երրորդ Կիրակի

Երկուշաբթի 26 Յուլիսի 2021;
Տօն՝ Սրբոց Մակաբայեցւոցն` Եղիազարու քահանային, Շամունեայ եւ եօթն որդւոց նորին

Երեքշաբթի 27 Յուլիսի 2021;
Սրբոց երկոտասան մարգարէիցն՝ Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ

Չորեքշաբթի 28 Յուլիսի 2021;
Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՆՈՐ ՏԱՐՒԱՅ ՊԱՏԳԱՄ

Նոր տարւայ առաջին այս պահին քրիստոնէական ջերմ սիրով եւ առ Աստւած բարձրացւած գոհաբանական աղօթքով շնորհաւորում եմ ձեզ բոլորդ, սիրելի քոյրեր եւ եղբայրներ, ձեզ, որ այս պահին մեզ հետ նւիրական այս սուրբ տաճարում էք որպէս աղօթակիցներ եւ ձեզ՝ սիրելիներ, որտեղ, որ կաք եւ ի սրտէ ցանկանում բոլորիդ արեւաշող Ամանոր, պայծառ օրեր եւ կենսուրախ ու աստւածահաճ տարի:

Այս օրերին ողջ մարդկութիւնը, կրկին անգամ, տօնում է նոր տարին նոր յոյսերով ու վերանորոգ հաւատքով: Մի նոր կեանքի առաջ ենք կանգնած. հինը անցաւ եւ նորն է գալիս. սակայն հինը դեռ յամենում է իր տագնապներով, ալեկոծումներով, խռովութիւններով, դէս ու դէն տեղի ունեցող պատերազմներով: Աշխարհը այսօր որեւէ մէկ ժամանակից աւելի կարիքը ունի մի պահ կանգնելու, դիտելու իր շրջապատը եւ հարց տալու ինքն իրեն, ինչո՞ւ այս վիճակը, չէ՞ որ Աստւած ամէն ինչ բարի ստեղծեց:

Այո՛, Աստւած ամէն ինչ բարի ստեղծեց. աստւածաստեղծ մարդը ինք սակայն, մեր նախահօր Ադամից սկսեալ, իր անհնազանդութեամբ ու եսասիրութեամբ հեռացաւ Աստծուց պատճառ դառնալով մեղքի եւ նրա հետեւանք եղող մահւան: Տագնապահար, ալեկոծեալ ու խռովեալ աշխարհը նմանւել է անծայրածիր անապատում ուղեկորոյս մի մարդու, որ իր չորս կողմն է դիտում, հորիզոնին է նայում այնտեղից լոյսի եւ յոյսի նշոյլ գտնելու ակնկալութեամբ: Ահաբեկչական արարքներն ու գործողութիւնները, պետութիւնների միմիանց նկատմամբ հետզհետէ աճող անվստահութիւնը աստւածապաշտ մարդկութիւնը, առաւել եւս քրիստոնեայ աշխարհը մղում է աղօթքի, ապաշխարողական կեանքի, Սէր-Քրիստոսին իր հոգում ծնցնելու յանուն իրական խաղաղութեան:

Անցեալ 2015 տարին մեր ժողովրդի համար եղաւ Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման արարողութիւններով, հանդիսութիւններով, բազմաբնոյթ գիտական, մշակութային եւ ընկերային ձեռնարկներով յագեցւած ժամանակահատւած, որի ընթացքին վկաները եղանք աշխարհի խաղաղասէր պետութիւնների նախագահների, վարչապետների, ներկայացուցիչների, եկեղեցիների հոգեւոր պետերի, միջազգային կազմակերպութիւնների զօրակցութեան եւ մասնակցութեան Հայոց Ցեղասպանութեան նահատակների ոգեկոչման արարողութեանց եւ ձեռնարկների. մի երեւոյթ, որ մխիթարական էր եւ մեծապէս գնահատելի: 

Նոր տարւայ խորհրդի առաջ կանգնած մտաբերում ենք հեթանոսաց առաքեալի՝ Ս. Պօղոսի նամակը գրւած Եփեսացիներին, որտեղ նա կարեւորութեամբ թելադրում է նրանց.- ՛՛ Մոռացէ՛ք ձեր հին ինքնութիւնը, այսինքն ձեր նախկին ապրելակերպը, որ ապականւած է խաբուսիկ ցանկութիւններով, վերանորոգւեցէք հոգով՝ փոխելով ձեր մտածելակերպը, եղէք նոր մարդ ստեղծւած Աստծու պատկերի համաձայն եւ ճշմարիտ կեանքը ապրեցէք արդարութեամբ ու սրբութեամբ՛՛(Եփ. 4:22-29): Առաքեալը յիշեցնում է, որ նորոգւած կեանքով ու Տիրոջ միացած մարդը կարողանում է ապրել լոյսի որդիներին վայել ձեւով եւ վերածւում բարութեան, արդարութեան եւ ճշմարտութեան շտեմարանին:

Սիրելի հաւատացեալ քոյրեր եւ եղբայրներ,

Այսօրւայ աշխարհը, որի անբաժան մասնիկն ենք եւ մենք, կոչւած է առաւել զգաստութեամբ, պատասխանատւութեամբ, յանձնառութեամբ ու երկիւղածութեամբ ականջ տալու երկնային էակների՝ հրեշտակների քաղցրահնչիւն օրհնաբանութեան.

Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում,
Խաղաղութիւն երկրի վրայ եւ
Հաճութիւն մարդկանց միջեւ.

Սիրոյ, խաղաղութեան, փոխադարձ յարգանքի եւ հանդուրժողականութեան զգացումներով լցւած շնորհաւորենք միմիանց նոր տարւայ առիթով միմիանց ցանկանալով կեանքում ամենից գեղեցիկն ու կատարեալը եւ աշխարհին էլ խաղաղութիւն եւ հաճութիւն.

Ամէն

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com