Այսու կարեւորութեամբ յայտարարում ենք թեհրանահայ մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ տօնական օրերի ժամանակացոյցը հետեւեալ կարգով ընթանալու է.-
Ա.- Կիրակի 31 Դեկտեմբեր 2017
ա.-Առաւօտեան Ս. պատարագ մեր բոլոր եկեղեցիներում
բ.- Կէս գիշերւայ Ս. պատարագ Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում։
Բ.- Ուրբաթ 5 Յունւար 2018
Ճրագալոյց-ի ժամերգութիւն ժամը 4-ին
Ս. պատարագ ժամը 5-ին
Գ.- Շաբաթ 6 Յունւար 2018
Տօն Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
Հանդիսաւոր Ս. պատարագ Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում
Դ.- Կիրակի 7 Յունւար 2018
Յիշատակ մեռելոց
Ս. Պատարագ Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում ներառեալ Ս. Ստեփանոս Մատուռ, Բուրաստան եւ հոգեհանգստեան արարողութիւն հայ ազգի բոլոր ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ