Թւականիս կիրակի 29 հոկտեմբերի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց նաև Ս. Աստւաածին Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներից՝ պրն. Լևիկ Հայրապետեան և տիկնայք Հերմիկ Արշակեան, Ժաքլին Չարմահալի, Ռիմա Տէր Ստեփանեան:
Խորհուրդն եկած էր Սրբազան Հօր հետ խորհրդակցելու իրենց եկեղեցու անւանակոչութեան տօնի կապակցութեամբ և իրենից ուղղութիւններ առնելու, նաև շնորհաւորելու Սրբազան Հօրն իր ծննդեան տարեդարձի առիթով:
Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց իրենց բարեմաղթանքների համար և ուղղութիւններ տւեց եկեղեցու անւանակոչութեան տօնակատարութեան կապակցութեամբ: