Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Աշակերտական արշաւ՝ Արարատ մարզաւանում

Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ նոյն խորհրդի՝ Դաստիարակչական Յանձնախմբի կազմակերպմամբ, 2015 թւականի հինգշաբթի, նոյեմբերի 19-ին տեղի ունեցաւ Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգի Բ օղակի 2-րդ դասարանի աշակերտների արշաւ՝ որը  տեւեց առաւօտեան ժամը 10-ից մինչեւ Ժամը՝ 15։00-ն: Սոյն ծրագրին մասնակցել էին 40 աշակերտներ՝ Գոհար, Ա. Սողոմոնեան, Յ. Թովմասեան,  Մարիամ տղ.  դպրոցներից:

Արարատ մարզաւանում, Կրթական խորհրդից ներկայ էին  պրն․ Նարբէ Աբուլեանը և տկն․ Մելինէ Բադալը։

Ծրագրի սկզբում յանձնախմբի կողմից բացատրութիւններ տրւեցին արշաւի նպատակի մասին, որը ծրագրւել է 5-րդ, 6-րդ եւ միջնակարգ օղակի բոլոր դասարանների աշակերտների համար եւ որը տեւելու է մինչեւ  սոյն  ուսումնական  տարեշրջանի  աւարտը:

Նախ աշակերտները բաժանւեցին 4 խմբերի, իրենց համար ընտրելով խմբի անուն և  խմբապետ:

Ապա հաճելի մի ժամ անցկացրեցին մասնակցելով՝ Հ. Մ. Սիփան եւ Հ. Մ. Մ. Նայիրի միութիւնների սկաուտական բաժանմունքների անդամների միջոցով կազմակերպւած տարբեր խաղերին: Կարճ հանգստից յետոյ աշակերտները մասնակցեցին Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի Ա ատենապետ եւ Հ. Մ. Արարատ կազմակերպութեան նախագահ՝ պրն. Գէորգ Վարդանի զրոյց-հանդիպմանը, որը հեշտ լեզւով եւ համակարգչի միջոցով էկրանի վրայ ներկայացրեց Թեհրանի հայոց թեմի ազգային կառոյցը, պատասխանելով աշակերտների հարցումներին:

Ճաշին երեխաները միասին ճաշեցին ու զրուցեցին, առաւել ծանօթանալով միմեանց հետ, իսկ յետոյ կարաոկէի միջոցով աշակերտական 4 խմբերը միասնաբար երգեցին ազգային-յեղափոխական երգեր ու իրենք ներկայացրեցին իրենց երգերի իմաստն ու բովանդակութիւնը:

Երկար ժամ չէր մնացել մինչեւ արշաւի աւարտը, սակայն առիթ ստեղծւեց լսելու Հայաստանում աշխատող՝ Դէպի Հայքե (Birthright Armenia) կազմակերպութեան պատասխանատու՝ պրն. Սեւան Քապագեանի հակիրճ խօսքերը, որով նա ներկայացրեց եւ բացատրութիւններ տւեց Հայաստանում կամաւոր երիտասարդների մասնակցութեամբ իրագործւող աշխատանքների մասին:

Իսկ յանձնախմբին հիւրընկալելու եւ աշխատանքները սահուն ընթանալու գործում օժանդակեցին Յ. Թովմասեան եւ Գոհար միջնակարգ դպրոցների ծնողական խորհուրդների անդամները եւ Արարատ մարզաւանի պատասխանատուները, որոնց յայտնում ենք մեր ջերմագին շնորհակալութիւնները:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 09 Փետրւարի 2025;
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան

Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
սրբոց Ղեւոնդեանց, Տօն՝ Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն

Չորեքշաբթի 26 Փետրւարի 2025;
Տիտոս 1.12‐2.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.12‐20

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց` հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին

Ուրբաթ 28 Փետրւարի 2025;
Տիտոս 3.1‐15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.21‐30

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ