Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան Հայր՝ «Դուք սիրելի սկաուտներ, ձեր տունն էք եկել, որովհետեւ եկեղեցին մեր տունն է, որտեղ մենք առիթ ենք ունենում Աստծու հետ խօսելու»

Ուրբաթ 4 դեկտեմբեր 2015-ի առաւօտեան Հ. Մ. Արարատ Կազմակերպութեան Սկաուտական Միաւորի նախաձեռնութեամբ Միաւորի սկաուտների մի խումբ (50 հոգի), Ս. Սարգիս եկեղեցին եկան, ներկայ գտնւեցին Ս. պատարագին եւ ստացան Ս. հաղորդութիւն:

Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, ուրբաթ օրւայ իր քարոզի մէջ, ջերմօրէն ողջունեց սկաուտների ներկայութիւնը, գնահատեց պատասխանատուներին յաւելելով որ «Դուք սիրելի սկաուտներ ձեր տունն էք եկել, որովհետեւ եկեղեցին մեր տունն է, որտեղ մենք առիթ ենք ունենում Աստծու հետ խօսելու»:

Պատարագից յետոյ Սրբազան հայրը Առաջնորդարանի դահլիճը հրաւիրեց սկաուտներին, իր ուրախութիւնը յայտնեց իրենց եկեղեցի եւ Ազգային Առաջնորդարան գտնւելու առիթով, ասելով որ ինքն էլ ժամանակին սկաուտ է եղել եւ շատ բան է սովորել սկաուտական կեանքից. ապա Սրբազանը բոլորին մէկական «Աստւածաշունչը Ամենափոքրիկներին» գրքից եւ Յիսուսի կեանքից  DVD-ից բաժանեց իբրեւ քաջալերանք եւ գնահատանք:

Վերջում Սրբազան հայրը Պահպանիչ» մաղթանքով ճանապարհեց իր «հիւրերին»:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 20 Սեպտեմբերի 2022;
Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ Առակներ 23.15-25։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.20-23։

Չորեքշաբթի 21 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.10-23։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.17-23։

Հինգշաբթի 22 Սեպտեմբերի 2022;
Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի Իմաստութիւն Սողոմոնի 10.9-12։ Մաղաքիա 2.5-7։ Ա Պետրոս 5.1-7։ Յհ 10.11-16։

Ուրբաթ 23 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.30-12.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.28-33։

Շաբաթ 24 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 42.1-8։ Բ Կորնթացիներ 1.3-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.2-9։

Կիրակի 25 Սեպտեմբերի 2022;
Գ կիրակի զկնի Ս. Խաչին: Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի ԱՌԱԿՆԵՐ 3.18-26։ Եսայի 65.22-25։ Գաղատացիներ 6.14-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 24.30-36։

Երկուշաբթի 26 Սեպտեմբերի 2022;
Սրբոյն Դաւթի Դւնեցւոյն եւ սրբոց վկայիցն Ղամբէոսի եւ Ղամբէուհւոյն ԱՌԱԿՆԵՐ 13.1-7։ Միքիա 7.18-20։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.22-30։

Երեքշաբթի 27 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Եւստաթէոսի եւ կնոջ նորա Թէոփիստեայ եւ երկուց որդւոցն եւ սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Նեքտարինեայ Ողբ 3.22-56։ Բ Տիմոթէոս 3.10-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1-12։

Չորեքշաբթի 28 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.10-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.35-45։

Ուրբաթ 30 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.19-13.4։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 11.15-25։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ