Կրօնական Խորհրդի Երիտասարդաց Յանձնախումբը Այցելեց «Սօսէ Մայրիկ» հանգստի տունը

Սոյն թւականի հինգշաբթի, նոյեմբերի 19-ին, Կրօնական Խորհրդի Երիտասարդաց Յանձնախմբի անդամ-ուհիները այցելեցին «Սօսէ Մայրիկ» հանգստի տունը։

Այս տարի, կենտրոնի 37-րդ տարեդարձն էր։  Մի վայր, որը երեսուն եւ եօթ տարիներ խնամել եւ փայփայել է մեր ազգի ընտանիքների սիւներին, այն սուրբ, բարի եւ անձնւէր անձանց, որ իրենց կեանքը եւ երիտասարդութիւնը նւիրել են իրենց ընտանիքին եւ ազգին։

Յանձնախմբիս անդամները իրենց պարտքն համարեցին այս գեղեցիկ առիթով այցելեն սոյն հանգստի տունը եւ իրենք էլ իրենց հոգու պարտքը կատարեն այն սուրբ մայրերին, որոնց թոռնիկներն են իրենք։

Կենտրոնի ջերմ ու մտերմիկ մթնոլորտն այնպիսի էր, որ երբեք իրենց հիւր չէին զգում երիտասարդները եւ իրենց քաղցր զրոյցներով ու երգերով աւելի ջերմացրին այնտեղի մթնոլորտը, ասես թէ իրենց հարազատ մամիկների մօտ էին եկել եւ աշխատում էին լաւ տրամադրութիւն ներշնչել ներկաներին։

Յանձնախմբի անունից, մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան անդամուհիներին, կենտրոնի տնօրէնին եւ  աշխատակազմին իրենց նւիրեալ եւ անխնայ աշխատաների եւ աջակցութեան համար, որ ցուցաբերում են։ Ցանկանում ենք Ամենակալ Տիրոջ օրհնութեան արժանի լինեն եւ  ուժ ու կորով ենք մաղթում իրենց։

Մէկ ժամ տեւող այցելութիւնից յետոյ Յանձնախմբի ամդամները գոհունակութեամբ հրաժեշտ տւին Սօսէ Մայրիկ հանգստի տան բանկիչներին: