Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ Ուրբաթ 30 Յունիս 2017 թ. տօնն է Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց: Այս տօնն համընկնում է Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով Ուրբաթ 30 Յունիս 2017 թ. հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների:
Կազմակերպւել է միօրեայ ուխտագնացութիւն դէպի Ղազւին:
Արձանագրութիւնների համար դիմել Ազգային Առաջնորդարանի՝ Քրիստոնէական Դաստիարակութեան գրասենեակ եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու՝ գրասենեակ:
Արձանագրութիւնները կատարւելու են 20, 21, 22 Յունիս 2017-ին: