Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայ Եկեղեցու Հիմնադիր առաքեալների՝ Ս. Թադէոս և Ս. Բարթուղիմէոսի Տօն

Նոյեմբերի 28-ին տօնն է սրբոց առաքելոցն և առաջին լուսաւորչացն մերոց՝ Թադէոսի և Բարթուղիմէոսի:

Այդ օրը նաև Ս. Թադէոս և Ս. Բարթուղիմէոս եկեղեցու անւանակոչութեան տօնն է: Այս Առիթով ուրբաթ նոյեմբերի 27-ին, Ս. Թադէոս և Բարթուղիմէոս եկեղեցում մադուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. և Անմահ Պատարագ, ուր պատարագեց և յաւոր պատշաճի քարոզեց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Եկեղեցին ողողւել էր հարիւրաւոր հաւատացեալներով, որոնք եկել էին իրենց քրիստոնէական պարտականութիւնը կատարելու սրբերի հանդէպ, ինչպէս նաև հաղորդւելու աստւածային ներկայութեան և մասնակից դառնալու օրւայ խորհրդին:

Սրբազան Հայրն իր քարոզն սկսեց ասելով թէ՝ «Մեր Տէրը, Յիսուս Քրիստոսն իր երկրաւոր կեանքի աւարտին, երբ երկինք պիտի համբարնար, իր 11 առաքեալներին յանձնարարեց ասելով՝ գնացէք այսուհետև աշխարհի բոլոր ժողովրդներին ինձ աշակերտ դարձրէք, սովորեցրէք նրանց այն ինչ որ ասացի ձեզ, մկրտեցէք նրանց Հօր, Որդու և Ս. Հոգու անունով և թելադրեցէք նրանց, պահել այն ինչ որ ես տւեցի ձեզ և վստահ եղէք, որ ես ձեզ հետ եմ լինելու մինչև աշխարհի վերջը: Առաքեալները Ս. Հոգու գալստից յետոյ հաւատարիմ իրենց Տիրոջ, Վարդապետի ու Փրկչի թելադրանքին ու պատւէրին, սկսեցին իրենց առաքելական գործունէութիւնը»:

Առաջնորդ սրբազանը շարունակեց՝ «Հիմնական ուսոցումը Քրիստոսի՝ մարդու փրկութիւնն էր, փրկութիւն ասելով՝ հասկանում ենք հետևել Քրիստոսի պատւէրներին, նրանք գործադրել մեր կեանքում և հաղորդական ու ապաշխարողական կեանքով ապրել այս աշխարհի վրայ, միշտ տեսիլքով և հեռանկարովը յաւիտենականութեան»:

Միւս բաժնում Սրբազան Հայրը աւելացրեց՝ «Աստւած մեր մէջ է: Էականը և կարևորն այն է, որ մենք զգանք այդ ներկայութիւնը և այդ ներկայութեան օրհնութեամբ ապրենք մեր կեանքը»: «Քրիստոսը մշտատեղ ներկայութիւն է, որ եկեղեցուն պահում է կանգուն և ամուր»: «Մեր եկեղեցու քարոզութեան և ժողովրդի լուսաւորութեան նւիրական գործին, Թադէոս և Բարթուղիմէոս առաքեալների գործողութիւնը, որպէս լուսաւորութեան, կեանք բաշխող իրականութիւն ընդունւեց և մեր ժողովորդը այդ լոյսով լուսաւորւեց:  Դրա համար նրանք կոչւեցին առաջին լուսաւորիչներ:  Աւետարանի լոյսը բերին մեր խաւար աշխարհին և այդ խաւարը փարատեցին իրենց նահատակութեամբ»:

Առաջնորդ Սրբազանը վերջում շեշտեց՝ «Քրիտոնէութիւնը լոկ խօսք չէ, Քրիստոնէութիւնը կեանք է:  Հաւատքն ինչ է եթէ ոչ մարդու մէջ այն ուժը, որ նրան կարողութիւն է տալիս հաւատալու և տեսնելու անտեսանելին, որ իրականանալու է:  Մենք այսօր ուխտի ենք եկել այս հինաւուրց եկեղեցում, որ աւելի քան 200 տարւայ կեանք ունի, որպէսզի հոգեպէս կամրջւենք Ս. Թադէոս և Ս. Բարդուղիմէոս Առաքեալներին և նրանց գործունէութեան ընթացքին նահատակւած մեր ժողովրդի առաջին նահատակներին՝ Ս. Սանդուխտ կոյսին, Ոգուհի կոյսին և այդ օրերի նահատակներին, որոնք Քրիստոսն ընդունելուց յետոյ, ոչ հուրը և ոչ սուրը կարողացաւ նրանց Քրիստոսի սիրուց բաժանել»:

Յաւարտ Ս. Պատարագի՝ Ս. Գէորգի մասունքը կրող արծաթեայ աջով, 2015 թւի յուլիսի 18-ին, Լիբանանում - Պրիքֆայա Մ.Տ.Կ.Կ. «Սուրբ Աստւածածին» Վանքում օրհնւած նոր Միւռոնի հեղումով՝ կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւնը: Որից յետոյ, հաւատացեալները խուռներամ յառաջ գալով՝ խոր հաւատքով և երկիւղածութեամբ հաղորդւեցին և օրհնւած ջուրն առնելով՝ խաղաղութեամբ մեկնեցին իրենց տները:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ