Երջանկայիշատակ Արտակ Ս. Արք. Մանուկեանի անւան Թեհրանի Հայոց Ազգային –ազգագրական թանգարանը, որը նաեւ ծառայում է որպէս Իրանում գտնւող եկեղեցիների, վանքերի եւ պատմական յուշակոթողների ուսումնասիրութեան պետական կենտրոն, գտնւում է Թեհրանի Հայոց Թեմական Խորհրդի հսկողութեան ներքոյ։
Թանգարանում տեղ են գտել եւ պահպանւում են.
- Իրանի Հայկական Պատմական եկեղեցիների գիտահետազօտական քարտէզները, լուսանկարները
- Ամբողջ երկրի տարածքում գտնւող բանուկ եւ ոչ բանուկ վանքերի եւ եկեղեցիների աշխարհագրական դիրքը ցուցադրող քարտէզներ
- Հայոց Առաքելական Եկեղեցում օգտագործւող ծիսական սպասներն ու իրերը
- Հոգեւորականների տարբեր առիթներով օգտագործւող զգեստներ
- Ազգագրական ուսումնասիրութեան արժէք ներկայացնող իրեր
- Հոգեւոր եւ ծիսական բնոյթ կրող նկարչութիւններ ու լուսանկարներ ու սրբերի պատկերներ
- Հոգեւոր գրականութիւն՝ Աստւածաշունչ Մատեան, Աւետարան, Մաշտոց, Սաղմոս, եւ ծիսակատարութեան գրքեր
- Հայուհու տարբեր ժամանակներում ու վայրերում օգտագործւող տեղական տարազներ
- Թանգարանում են տեղաւորւել նաեւ երջանկայիշատակ Արտակ Արք. Ս. Մանուկեանին պատկանող անձնական իրեր ու փաստաթղթեր։
- Առանձին Տարածք է յատկացւել նաեւ Իրանահայ ժամանակակից արւեստագէտների աշխատանքներից կտորներ՝ արձաններ (արւեստագէտ՝ Լիլիթ Տէրեանի աշխատանքներից), ինչպէս նաեւ գեղանկարչութիններ, քանդակագործութիւններ, լուսանկարներ։
- Համայնքի պատմութեան եւ ազգային կառոյցներին առընչւող արխիւային նիւթեր։
Յարակից գիտական գործունէութիւն
Թեհրանի Հայոց Ազգային Թանգարանի տնօրինութեան նախաձեռնութեամբ, Հայկական մշակութային եւ կրօնական իւրայատուկ առիթների ու նիւթերի կապակցութեամբ տեղի են ունենում.
- Գիտական խորհրդաժողովներ,
- Լուսաբանական համագումարներ,
- Դասախօսութիւններ, տեսաժապաւէնի ցուցադրումներ
- Յստակ թեմաների շուրջ մասնագիտական կամ հանրամատչելի ցուցահանդէսներ,
Թանգարանն ունենալով իր բարեկամների ցանցը, պարբերաբար ունենում է նաեւ նրանց հետ համատեղ հանդիպումներ։
Թանգարանը գտնւում է Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցուն կից «Վաչէ Յովսէփեան» ազգային – մշակութային համալիրում, ունենալով 500 քմ. տարածք։
ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ
Երջանկայիշատակ Արտակ Ս. Արք. Մանուկեանի անւան Թեհրանի Հայոց Ազգային–ազգագրական թանգարանը հիմնադրւել է 2008 թւականին, եւ որի պաշտօնական բացումը կատարւել է նոյն թւականի նոյեմբերի 4–ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ձեռամբ։
ՀԱՍՑԷ՝
Թեհրան, Ջոմհուրի Էսլամի (Նադերի) պողոտայ, Միրզա Քուչեքխան պողոտայ, համար՝ 15, Ս. Աստւածածին Եկեղեցու տարածք։
Հեռ., Հեռապատճէն՝
(+98-21) 667604381