Իրանի իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան հաւաքականութիւնների եւ համայնքների գերատեսչութիւնը, հոգեւորականութեան մշակութային կարաւանը, կրօնական փոքրամասնութիւնների հոգեւորականներ եւ հրատարակչութեան ոլորտի գործիչներ չորեքշաբթի եւ հինգշաբթի նոյեմբերի 18-ին եւ 19-ին, հաւաքականութիւնների, համայնքների եւ մշակութային աշխատանքների գերատեսուչ՝ դոկտ. Ալի Ֆերէյդունիի, նոյն գերատեսչութեան կրօնների ու դաւանանքների հարցերով տեղակալ՝ Ալի Ալիփուրի եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով վարչութեան պետ՝ Սաիդ Թաղաւիի ընկերակցութեամբ մասնակցեցին Ղոմում կազմակերպւած կրօնական փոքրամասնութիւնների մշակութային երկօրեայ այցին: Այս այցին մասնակցում էին հայ, հրեայ, ասորի եւ զրադաշտական փոքրամասնութիւնների հոգեւորականներ եւ իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների երկու պատգամաւորներ:
Թեմական Խորհուրդը յատուկ հանդիպում է կազմակերպում Թեհրանահայ միութիւնների ներկայացուցիչների հետ, որտեղ հիմնականում փոխանցւում են մի շարք խնդիրներ Նոր Տարւայ դիմաւորման ծրագրերի շուրջ:
«Էթէլլաաթ» օրաթերթի նոյեմբերի 4-ի մշակութային յաւելւած՝
Իրանահայութիւնը հաստատւելով Իրանում՝ բժշկութեան, արդիւնաբերութեան, թատրոնի, երաժշտութեան ու կինոյի բնագաւառներում ուշագրաւ ծառայութիւններ է մատուցել:
Անցած տարիներից յիշատակ մնացած ճարտարապետական կոթողներից ու նաեւ աշխարհաշրջիկների յիշողութիւններից կարելի է կռահել Իրանի հասարակութեան մէջ ներգրաււելով նրանց թողած հետքը, ինչպէս նաեւ պատմական ու հասարակական իրադարձութիւնների ձեւաւորման ուղղութեամբ նրանց դերակատրութիւնը:
Այսու յայտնում ենք Թեհրանի հաւատացեալ մեր ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 7 դեկտեմբեր 2015-ի տօնն է Ս. Մինասի:
Ս. Մինասի տօնը համընկնում է Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին: Արդարեւ այս առիթով համանուն եկեղեցում մատուցւելու է հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ երկուշաբթի 7 դեկտեմբեր, 2015-ին:
Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան հովանու ներքեւ գործող Սօսէ Մայրիկ հանգստեան տունը, ամէն տարի, նոյեմբերի երրորդ շաբաթը տօնում է իր հիմնադրութեան տարեդարձը:
Այս տարի Հանգստեան տան տարեդարձը տօնւեց հինգշաբթի 19 նոյեմբեր 2015-ին:
Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան հովանու ներքեւ գործող Միջ-Կրօնական Երկխօսութեան Բաժանմունքի տնօրինութեան կողմից հրատարակւած« «Իրան՝ օրրան կրօնական խաղաղ գոյակցութեան» գրքին շնորհահանդէս էր կազմակերպւած Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան կենտրոնում, երկուշաբթի 23 նոյեմբեր 2015-ի առաւօտեան:
Այսու մեր սիրելի հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ Շաբաթ 28 նոյեմբեր, տօնն է Սրբոց Առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոց՝ Թադէոսի եւ Բարթուղիմէոսի:
Այդ օրը նաեւ Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոս Եկեղեցու անւանակոչութեան տօնն է: Այս առիթով ուրբաթ, 27 նոյեմբեր 2015-ին Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոս Եկեղեցում մատուցւելու է եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ. պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է Թեհրանի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը
Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Ժընեւում Շւեցարիա, մասնակցեց Իրանի Իսլամական Հանրապետութեան Մշակոյթի եւ Իսլամական Միջազգային Հաղորդակցութեան կենտրոնի միջ-կրօնական բաժանմունքի տնօրէնութեան եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի համատեղ կազմակերպութեամբ գումարւած համագումարին, որի թեման էր «Կրօն, խաղաղութիւն եւ բռնութիւն»:
Արդարև անցեալ տարւայ նման, այս տարի ևս Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն Ընծայման Տօնի առիթով, եռօրեայ ուխտագնացութիւն և կրօնական յատուկ արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում, նոյեմբերի 19, 20 և 21-ին:
Թեհրանի Հայոց Թեմի Յարաբերական Մարմինը (Հանրային Կապը) ստացել է Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի կատարած անցեալ ամիսների աշխատանքների զեկոյցը, որը ներկայացւում է ստորև՝